Թուրքիայում փակել են կոռուպցիայի մասին սկանդալային գործը

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի դատախազությունը որոշում է ընդունել դադարեցնել իշխանական բարձր էշելոններում կոռուպցիայի մասին գործի հետաքննումը, որն ավելի վաղ հանգեցրել էր երեք նախարարի հրաժարականին:

Ընդհանուր առմամբ, հետաքննության տակ էր գտնվում 53 մարդ, սակայն հետաքննությանը չի հաջողվել հավաքել համոզիչ ապացույցներ կոռուպցիոն սխեմաներում նրանցից որևէ մեկի մասնակցության մասին:

Սրանից առաջ Թուրքիայի արդեն ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե դա շինծու գործ է, և որ մեղադրանքներն անհիմն են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031