Արդարադատության նախարարը` Շանթ Հարությունյանի գործով դատավճռի մասին (տեսանյութ). news.am
news.am-ը գրում է. lՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը այսօր`հոկտեմբերի 18-ին, Գյումրի կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում հրաժարվեց գնահատական տալ «Նոյեմբերի 5»-ի գործով ամբաստանյալների դատավճռին:
Նախարարի խոսքով` քանի դեռ վճիռը օրինական ուժի մեջ չի մտել, ինքը չի կարող որեւէ գնահատական հնչեցնել:
«Ես այս պահին ձեռնպահ կմնամ որեւէ գնահատական տալուց, որեւհետեւ այդ դատական ակտը օրինական ուժի մեջ մտած չէ: Ամենայն հավանականությամբ այդ դատական որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում. եւ դա ի նկատի ունենալով, եվ նպատակ ունենլով զերծ մնալ դատական համակարգի եւ դատարանների, մասնավորապես, Վերաքննիչ դատարանի նկատմամբ որեւէ ազդեցությունից, ես դրա վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չեմ անի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննես Մանուկյանը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: