Բաժիններ՝

Ինչո՞ւ է ոստիկանություն բերման ենթարկվել քաղաքապետարանի առաջատար մասնագետը

tesankyun.am-ը գտրում թ. Օրերս ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցների կողմից ոստիկանություն բերման է ենթարկվել եւ անձնական խուզարկության ենթարկվել Իջեւանի քաղաքապետարանի տարածքային զարգացման եւ քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ Համլետ Հարությունյանը:

Կարեն Հակոբյանինհայտնել է, որ իրենք Հ. Հարությունյանին բերման ենթարկելիս գործել են օրենքի շրջանակներում, նա հրավիրել է ոստիկանություն, սակայն առանց հարգելի պատճառի չի ներկայացրել, այդ պատճառով բերման է ենթարկվել, իսկ ոստիկանություն բերման ենթարկվողները պարտադիր կերպով անձնական խուզարկության են ենթարկվում:

Ոստիկանապետն ասաց, որ ինքնակամ շինարարությունը կամ հողեր զավթելը պաշտոնատարի կողմից չկասեցնելը առաջացնում է քրեական պատասխանատվություն: Կ. Հակոբյանը հայտնեց , որ գործը քննվում է Հատուկ քննչական կոմիտեի Տավուշի քննչական վարչությունում:

Իջեւանի մեր աղբյուրները հայտնեցին, որ Համլետ Հարությունյանը ծանուցում ստանալով՝ ոստիկաններին հարցրել է , թե ի՞նչ գործով է ինքը ոստիկանություն հրավիրվում, սակայն նրան չեն հայտնել, Հարությունյանն էլ հրաժարվել է ստորագրել ծանուցագրի տակ:

Ոստիկանության մեր աղբյուրներից տեղեկացանք,որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 315 պրիմ 2 հոդվածով(«Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը»),քրեական գործը քննվում է Տավուշի մարզային քննչական վարչությունում: Վերոհիշյալ քրեական հոդվածը վերաբերում է պաշտոնատար անձանց: Հավաստի, ստուգված տեղեկություններով՝ Համլետ Հարությունյանը պաշտոնատար անձ չի համարվում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս