Բաժիններ՝

Վարչապետի հանձնարարականները չե՞ն կատարվում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականները, կարծես թե, չեն կատարվում: Դեռևս ՀՀ կառավարության սեպտեմբերի 4-ի նիստում Հ.Աբրահամյանն անդրադարձել էր պետական բուհերում համատեղության կարգով դասախոսական աշխատանք իրականացնող պարտադիր կուտակային տարիքի դասախոսների խնդրին:

«Վերջին օրերին ինձ են դիմել բուհերի երիտասարդ դասախոսներ, ովքեր համատեղում են ոչ պետական կազմակերպություններում իրենց աշխատանքը պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակ ունեցող բուհերում դասախոսական աշխատանքի հետ, մտահոգություն հայտնելով նպատակային սոցիալական վճարի երկու աշխատավայրից կատարման պարտավորությունների առնչությամբ: Չնայած պետական կենսաթոշակների մասին օրենքով ուղղակիորեն սահմանված չէ, սակայն սոցիալական վճար կատարելու պարտականությունը փոխկապակցված է անձին, այսինքն՝ կոնկրետ անձը հարկային տեղեկատվական համակարգում ունի մեկ կարգավիճակ, կամ համակարգի մասնակից է, կամ մասնակից չէ»,- ասել էր վարչապետն ու Ֆինանսների նախարարին հանձնարարել՝ ուսումնասիրել և առաջարկություններ ներկայացնել համապատասխան իրավական ակտ ընդունելու և հարկային մարմնի տեղեկատվական համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ հնարավորություն տալով սոցիալական վճար կատարելու պարտականություններից հրաժարվելու դիմում ներկայացնելու նաև այն անձի կողմից, ով համատեղությամբ աշխատում է բարձրագույն ուսումնական հաստատությունում և հիմնական գործատուն չի հանդիսանում պետական կազմակերպությունը:

Սակայն մինչ այժմ՝ հոկտեմբերի 18-ի դրությամբ, պետական բուհերում համատեղության կարգով աշխատող դասախոսների համար խոստացված խնդիրը չի լուծվել և պարզ էլ չէ, թե երբ լուծում կտրվի: Մինչդեռ հոկտեմբերի 20-ը սեպտեմբերի համար հարկային հաշվետվությունների ներկայացման վերջին օրն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս