Նիկոլ Փաշինյանը հանդիպել է քաղբանտարկյալների հետ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր «Վարդաշեն» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում հանդիպել է քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանին, Վարդան Վարդանյանին, Վոլոդյա Ավետիսյանին, Վահե Մկրտչյանին, Ալբերտ Մարգարյանին, Ալեք Պողոսյանին, Արմեն Հովհաննիսյանին, Ավետիս Ավետիսյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Հայկ Հարությունյանին, Մկրտիչ Հովհաննիսյանին, Սեւակ Մնացականյանին, Տիգրան Պետրոսյանին:

«Մեծ լիցքեր ստացա նրանց հետ շփումներից. բոլոր տղաներն առանց բացառության՝ ամուր կանգնած են քաղաքացիական պայքարի իրենց դիրքերում»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս