
ՕԵԿ ղեկավարին կհարցաքննե՞ն. Փախած կալանավորի գործի հիմքում նրա գրությունն է. news.am

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի դեմ քրեական գործ է հարուցվել «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, այն ժամանակվա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գրության հիման վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Հակոբ Ճարոյանը:
Նա նշեց, որ Արթուր Բաղդասարյանը գրություն էր ներկայացրել՝ նշելով, թե դա ստացել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից, եւ այդ գրության հիման վրա սկսվել էր հետաքննություն, հարուցվել քրեական գործ, որի շրջանակներում էլ կալանավորվել էր Սուրեն Գաբրիելյանը:
Փաստաբանը վիճարկում է այս փաստաթղթի օրինականությունը՝ նշելով, որ դրա վրա որեւէ կնիք չկա, ընդամենը պարսկերեն փաստաթուղթ եւ որեւէ հիմնավորում չկա, որ այն ստացված է ԻԻՀ-ի դեսպանատնից: Մյուս խնդիրը, որը Հակոբ Ճարոյանը բարձրացնում է, այն է, որ խախտվել է «Քրեական դատավարության» օրենսգրքի նորմերը, ըստ որի՝ պետք է հարցաքննվեր հանցագործության մասին հաղորդում ներկայացնողը, մինչդեռ ամբողջ գործի ընթացքում Արթուր Բաղդասարյանը երբեք չի հարցաքննվել:
Մանրամասներն՝ այստեղ