Չկա մարդ, ով հաջողակ է, երբեք ետ չի կանգնել ու սխալներ թույլ չի տվել: Կան միայն հաջողակ մարդիկ, ովքեր սխալներ են թույլ տվել, բայց հետո փոխել են իրենց պլանները՝ հաշվի առնելով այդ սխալները: Ես այդ մարդկանցից մեկն եմ:
Քվեարկությունն ավարտվելու է ժամը 20.00-ին:
Կիրակի գիշերը՝ հոկտեմբերի 26-ին Ռուսաստանը կանցնի «ձմեռային ժամանակի»: Ռուսաստանյան գործակալությունների փոխանցմամբ՝ այդ պահից սկսած՝ երկրում կներդրվի մշտական «ձմեռային ժամանակ», այսինքն՝ ժամերի փոփոխություն այլեւս չի լինի:
Եթե դուք վաստակում եք այդքան, նշանակում է՝ հենց այդքան էլ արժեք: Եթե ինչ-որ բան ձեռնտու չէ, փոխեք աշխատանքը, կենսաձեւը, փոխեք ինքներդ ձեզ:
Իսպանիայի իշխանությունները մտադիր են առաջիկայում Ռուսաստանին հանձնել հայտնի «օրենքով գող» Զախար Կալաշովին (Շարկո մոլոդոյ), ով համարվում է վրացական մաֆիայի լիդերներից:
Քրեական հեղինակությունների շրջանում Թուրքիան արդեն վերածվում է հավաքներ անցկացնելու և նոր «օրենքով գողեր» թագադրելու ավանդական վայրի։ Ինչպես գրում է «Прайм Крайм»-ը, անցած չորեքշաբթի օրը Թուրքիայում տեղի է ունեցել հերթական գողական հավաքը
Քաղաքականությունն ու գումարը շատ քիչ դեպքերում կարող են գտնվել նույն անձի ձեռքերում: Եթե քաղաքականությամբ եք զբաղվում, մոռացեք բիզնեսի մասին: Երբ փողը հանդիպում է քաղաքականության հետ, դա հավասար է նրան, որ իրար հանդիպեն լուցկին ու նռնակը՝ սպասեք պայթյունի:
«Ես բացարձակապես չեմ հավատում, որ «Բարգավաճ Հայաստանն» ընդդիմություն է, չի կարող օլիգարխը լինել ընդդիմություն»,- 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով հոկտեմբերի 24-ի հանրահավաքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին՝ նման տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Մանկապարտեզի բակից հավաքած փայլուն քարերի ու կոնֆետի թղթերի հետ 5-ամյա աղջկաս գրպանից երեկ հանեցի թղթի մի կտոր: Թղթի վրա մեծատառերով և անսովոր կետադրությամբ գրություն էր՝ հասցեագրված «ՀԱՐԳԵԼԻ` ԾՆՈՂ»-ին: Իսկ դիմումը ոչ այլ տեղից է, քան «Միսս և միստր աշխարհ» միջազգային կոմիտեից:
Ժակլին Սարխոշյանը, սակայն, չէր հայտնել, թե որ երկիր է մեկնում: 168.am-ին հայտնի դարձավ, որ բալետի առաջնակարգ պարուհին ամուսնու՝ «Բարեկամություն» խմբի մենապարող Կարեն Մակինյանի հետ արդեն Լիբանանում է:
Երեկ «Մարդու իրավունքների արժանապատվության սահմանադրական կարգավիճակը» թեմայով 9-րդ միջազգային խորհրդաժողովի ժամանակ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարել էր, որ իրենք կարևորում են, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչ:
Լոռամրգի՝ клюква: Այն կարելի է համարել բնական ամենաուժեղ հակաբիոտիկներից և հակավիրուսային միջոցներից մեկը: Այն մաքրում է տրոմբները, անոթները, օգնում է պայքարել քաղցկեղի բջիջների դեմ:
Հոկտեմբերի 24-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (տվյալները պարզվում են) ժամը 15.30-ին Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 1949 թ. ծնված տղամարդու և 2003 թ. ծնված տղայի:
Հոկտեմբերի 27-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Արդյոք աբսուրդ չէ՞, որ Էմիլ Բուդաղյանը գործով հանդես գա որպես տուժողի իրավահաջորդ, և եթե Արտակ Բուդաղյանի մասով, դիցուք, ընդունենք, որ կայացվի մեղադրական դատավճիռ կամ արդարացման դատավճիռ, իրավունք ունենա բողոքարկելու այդ որոշումը, այդ դատական ակտը: Էլի աբսուրդ: Դատարանը ճիշտ ղեկավարվեց, որ 58-րդ հոդվածի համաձայն՝ տուժող է հանդիսանում այն անձը, որին հանցագործությամբ պատճառվել է ֆիզիկական, բարոյական կամ գույքային վնաս: Նիկոլայ Աբրահամյանին սպառնալիքներ տալով ոչ մի տեսակի վնաս չի պատճառվել, հետևաբար՝ նա ինչպե՞ս կարող է որպես տուժող հանդես գալ: Նույնը Էմիլ Բուդաղյանը»,- ասում է Ռուբեն Սահակյանը:
«Մալաթիա» հիվանդանոցից հայտնեցին, որ նա այժմ գտնվում է սրտաբանական բաժանմունքում: Վերջինիս մոտ սրտի նոպա է, բայց գիտակցությունը տեղն է:
Apple iPad Air 2-ը շատ հատկություններով է տարբերվում իր նախորդից։ Hi-tech.mail.ru-ն տեսանյութով ներկայացրել է նոր պլանշետի հնարավորություններն ու տարբերությունները։
Հոկտեմբերի 21-ին հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ, 7-րդ կողի կոտրվածք, ծնկերի սալջարդ» ախտորոշմամբ ժամը 21.50-ին բուժօգնության է դիմել 1977 թ. ծնված Միքայել Հ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել էր երկու օր առաջ՝ իրենց տան տանիքից վայր ընկնելու հետևանքով:
Մեր մյուս հարցին՝ եռյակի տարբեր ներկայացուցիչները հայտարարում էին, թե սա լինելու է գործողությունների հանրահավաք, եղա՞վ այդպիսին, Գ.Իսագուլյանը պատասխանեց. «Հենց գործողությունների հիմնական թիրախը, կարծում եմ, այն էր, որ շարժումը պետք է որոշակի ժամանակի ընթացքում կարողանա ձևավորել այդ կառույցները տարբեր շրջաններում, և այդ կառույցները պետք է այսուհետ զբաղվեն այն խնդիրներով, որ իր առաջ դրել է շարժումը»:
«6 տարի սպասում ենք, սկզբից հողի ու օրենքի հետ կապված խնդիր կար, դա դատարանով ճշտվեց, հետո՝ սենյակների չափի: Ամեն անգամ բնակչի համար մի խնդիր ստեղծում են, հերթը հետ գցում, հիմա էլ ասացին՝ ձեր հերթը մոտենում է ու հիմա էլ գումարն են տալու: Էդ էլ ջհանդամ, գոնե հնենց տան, կարենանք տուն առնենք»:
Բժիշկները պնդում են, որ ուղեղի աշխատանքն ուղղակիորեն կապված է ատամների առողջության հետ. ուզում եք պահպանել հիշողությունը և տրամաբանելու ունակությունը մինչև խոր ծերություն, ուրեմն ճիշտ խնամեք ատամները։ Ատամի և լնդերի հիվանդությունները բազմաթիվ են` կարիես, պարոդոնտոզ, գինգիվիտ, արյունահոսություն և այլն։ Ակնհայտ է, որ լիակատար, առողջ ատամնաշար ունենալու համար պետք է դիմել բարձրակարգ մասնագետների։
Հայաստանում ամենաշատը քննարկվող թեման շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը: Չնայած իշխանության ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, ոգևորված` ներկայացնում են Եվրասիական միությունից ակնկալվող տնտեսական օգուտները, այդուհանդերձ դեռևս բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան: Ի՞նչ է լինելու հաջորդ տարվա հունվարից, երբ Հայաստանը վերջնականապես դառնա Եվրասիական միության անդամ, ինչպե՞ս դա կարող է ազդել Հայաստան-Եվրոպա հարաբերությունների, Լեռնային ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա, Հայաստանի տնտեսության վրա:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 11 ավտոմեքենա. 6 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 5-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում ներկա է գտնվել «Իրավունք» թերթի 25-ամյակին նվիրված միջոցառմանը:
Հոկտեմբերի 27-ին Փարիզի Ելիսեյան պալատում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը: Սա օգոստոսյան սահմանային բախումներից հետո եռակողմ ձևաչափով երրորդ հանդիպումն է. Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդիպել էին օգոստոսի 9-ին Սոչիում` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, ապա սեպտեմբերի 4-ին Ուելսի Նյուպորտ քաղաքում կայացել էր նախագահների և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը: Իսկ ի՞նչ կարելի է սպասել այս հանդիպումից, այն կարո՞ղ է խթանել առաջընթացը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, թե՞ զուտ արարողակարգային, ձևական բնույթ կկրի:
Հոկտեմբերի 3-ին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել Վանաձորի մի բնակչուհու նկուղից պահածոներ, տնտեսական ապրանքներ և խմիչքներ գողանալու մասին, ինչի հետևանքով պատճառվել էր 150.000 դրամի նյութական վնաս:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Մուշեղ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
Ուսանող-ծնողներին օգնություն ցուցաբերվում է ոչ թե ՀԵՀ-ի կողմից, այլ ՀԵՀ-ի միջոցով։ Պարզ ասած, ուսման վարձը հիմնադրամը չի վճարում։ Վճարում են ուրիշները։
Վաղը Արարատի մարզի Հայանիստ գյուղում լինելու է բողոք-հավաք` տրանսպորտի անբարվոք վիճակի դեմ: Մոտ տասը գյուղ (Ջրառատ, Գայ, Հայկաշեն, Մեծամոր, Հովտաշատ, Հայանիստ, Խաչփար, Ազատաշեն, Գեղանիստ) սնող Ջրառատ-Երևան երթուղային տաքսին միակն է, որը հասնում է մինչև Երևան և չկա այլընտրանք:
«Երբ Արմեն Մարտիրոսյանը հրատարակեց երեխաներին սեռական դաստիարակություն տալու երկհատորյակ, ես ափ բերան էի մնացել, երբ մտածեցի, որ 5-14 տարեկան երեխան, որը դեռ զուգարան գնալուց հետո չի կարողանում իր որոշ օրգանները մաքրել, հանկարծ նրան պիտի բացատրենք, թե ինչ է նշանակում սեռական հարաբերություն»,- ասաց Հայր Կոմիտասն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով մանկական գրականության ոլորտում այսօր առկա բազմաթիվ խնդիրներին: