Բաժիններ՝

Ուկրաինայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում այսօր անցկացվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08.00-ին: Քվեարկությունն ավարտվելու է ժամը 20.00-ին:

Ընտրություններին կարող է մասնակցել մոտ 33 միլիոն մարդ, որոնց համար 213 ընտրական օկրուգում բացվել է 32.000 ընտրատեղամաս: Ընդ որում, Ուկրաինայի ԿԸՀ-ը հրաժարվել է քվեարկություն անցկացնել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի 15 օկրուգներում, որոնք գտնվում են անջատողականների վերահսկողության տակ:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 29 քաղաքական միավորում՝ ներառյալ «Պյոտր Պորոշենկոյի բլոկը», Օլեգ Լյաշկոյի Արմատական կուսակցությունը, «Բատկիվշչինան» ու «Ժողովրդական ճակատը»:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պետք է ընտրվի 450 պատգամավոր, որոնց կեսը մեծամասնական, իսկ մյուս կեսը՝ համամասնական ընտրակարգով: 

Քվեարկության ընթացքին հետևելու է 2321 միջազգային դիտորդ: Կարգուկանոնն ապահովում են ավելի քան 80.000 ոստիկաններ, ինչպես նաև ԱԻՆ-ի 7500 աշխատակիցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս