Ինչ մատնանշեց Գագիկ Ծառուկյանն իր ելույթում և որն էր նրա պահանջը՝ ըստ Գառնիկ Իսագուլյանի

«Բոլոր պարագաներում հանրահավաքը գնահատում եմ շատ դրական և, հատկապես, պարոն Ծառուկյանի ելույթը, որը, ըստ էության, հետագա գործողությունների հստակ ծրագիր է իր մեջ պարունակում»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով եռյակի՝ հոկտեմբերի 24-ին կայացած հանրահավաքի մասին՝ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Հարցին՝ հասկանալի՞ էր՝ Գ.Ծառուկյանն ինչ պահանջ էր ներկայացնում, Գ.Իսագուլյանն այսպես պատասխանեց. «Այո, ես կարծում եմ՝ շատ հստակ մատնանշեց, որ այսուհետ շարժումն իր հիմնական խնդիրը համարում է տարածքներում հստակ շարժման կառույցների ձևավորումը և կազմակերպչական աշխատանքները»:

Մեր մյուս հարցին՝ եռյակի տարբեր ներկայացուցիչները հայտարարում էին, թե սա լինելու է գործողությունների հանրահավաք, եղա՞վ այդպիսին, Գ.Իսագուլյանը պատասխանեց. «Հենց գործողությունների հիմնական թիրախը, կարծում եմ, այն էր, որ շարժումը պետք է որոշակի ժամանակի ընթացքում կարողանա ձևավորել այդ կառույցները տարբեր շրջաններում, և այդ կառույցները պետք է այսուհետ զբաղվեն այն խնդիրներով, որ իր առաջ դրել է շարժումը»:

Ի՞նչ կարելի է ակնկալել եռյակի հետագա քայլերից, ավելի լուրջ, կտրուկ քայլերի կգնա՞ եռյակը՝ մեր այս հարցին Գ.Իսագուլյանն այսպես պատասխանեց. «Հետագա բոլոր գործողությունների հիմնական գրավականը լինելու է, թե ինչքան ժամանակում և ինչ որակի կառույցներ կարող են ստեղծել ոչ իշխանական եռյակը, դրանց հարող այլ քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները և նաև անհատ քաղաքական գործիչները»:

Տեսանյութեր

Լրահոս