Նարեկ Դուրյանի ինքնազգացողությունը վատացել է ներկայացման ժամանակ. NEWS.am
Տիկնիկային թատրոնում «Կոմա նոստրա» ներկայացման ժամանակ ինքնազգացողությունը վատացած դերասան Նարեկ Դուրյանին տեղափոխել են «Մալաթիա» հիվանդանոց: NEWS.am-ի թղթակցին հիվանդանոցից հայտնեցին, որ նա այժմ գտնվում է սրտաբանական բաժանմունքում: Վերջինիս մոտ սրտի նոպա է, բայց գիտակցությունը տեղն է: Այժմ սիրված դերասանին հետազոտում են, այսօր նա հաստատ կմնա հիվանդանոցում: Իսկ թե ինչ բուժում կնշանակվի, ինչ կարվի, պարզ կլինի հետազոտություններից հետո:
Նշենք, որ Նարեկ Դուրյանը ավելի վաղ եւս սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել: Այս անգամ հենց ներկայացման ժամանակ նա ասել է, թե «սիրտս ցավում է»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: