
Ռուսաստանն անցնում է «ձմեռային ժամանակի»

Կիրակի գիշերը՝ հոկտեմբերի 26-ին Ռուսաստանը կանցնի «ձմեռային ժամանակի»: Ռուսաստանյան գործակալությունների փոխանցմամբ՝ այդ պահից սկսած՝ երկրում կներդրվի մշտական «ձմեռային ժամանակ», այսինքն՝ ժամերի փոփոխություն այլեւս չի լինի:
Ժամային փոփոխությունից հետո մոսկովյան ժամանակի տարբերությունը միջազգային՝ UTC համակարգի հետ կկազմի ոչ թե +4, այլ +3 ժամ: