Ստեփանակերտում այսօր մեկնարկել է հուլիսին 10-ին Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը Քարվաճառի (Քելբաջար) ուղղությամբ ապօրինի հատած ադրբեջանցիների գործով դատական առաջին նիստը: Անկախության հռչակումից հետո սա առաջին դեպքն է, երբ Ադրբեջանի քաղաքացիները դատական պատասխանատվության են կանչվում Ղարաբաղում:
Քաղաքապետն այդ կապակցությամբ դիմել է ոստիկանության Իջեւանիբաժին: Ըստ Վ. Ղալումյանի՝ այդ ծառերի գինը 80-90 հազար դրամ է: Քաղաքապետարանը 12 հատ տույա է գնել եւ դրանք տնկել Իջեւանում:
Ահազանգ խանութից: Հանցագործը պատանդ էր վերցրել աղջկա: Ոստիկանների համար ամեն վայրկյանը թանկ էր: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Գործարար միջավայրի ցուցանիշի ամենացածր մակարդակը այս եռամսյակ գրանցվել է շինարարության ոլորտում՝ 34.1, ինչը պայմանավորված է այս եռամսյակ նախորդի համեմատ ոլորտում աշխատողների թվաքանակի կտրուկ նվազմամբ։
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին` Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է գալիս բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման օգտին և նշել, որ բարձր է գնահատում համանախագահող երկրների ղեկավարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` միտված բանակցային գործընթացի առաջմղմանը, տարածաշրջանում մշտական խաղաղության և կայունության հաստատմանը:
Քիչ առաջ ավարտվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը: Այս մասին թվիթերում գրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Ս.-ին այցելության եկած ընկերոջ՝ Է. Վ.-ի մոտից անձնական խուզարկությամբ ներքնազգեստի՝ անդրավարտիքի միջից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 13,5 գրամ դեղնականաչավուն զանգված և 700 միլիգրամ «B 8» դաջվածքով դեղահաբի կտորներ:
«Երիտասարդներն իսկապես հետաքրքրված են ոսկերչական և ադամանդագործական բիզնեսներով։ Դա լավ շարժառիթ է, որպեսզի Հայաստանը դառնա ոսկու և ադամանդի արտադրությամբ զբաղվող լավագույնն պետություններից մեկը։ Հայ երիտասարդները ունեն լավ ընդունակություններ։ Այդ ունակությունները հնարավոր չէ սովորեցնել, դրանք գալիս են սրտից»,- ասաց նա։ Կավալյերին նշեց, որ 2016 թվականին պատրաստվում են Հայաստանում անցկացնել CIBJO-ի տարեկան կոնգրեսը, որի ժամանակ Հայաստան կժամանեն ոլորտի հայտնի մասնագետներն ու միությունների ներկայացուցիչները։ «Սա համագործակցության լավ առիթ է Հայաստանի համար։ Երբ մարդիկ տեսնեն իրենց աչքերով, ամեն ինչ ավելի պարզ կլինի նրանց համար»,- ասաց նա։
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 19.00-ին, կամովին բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Օլեսյա Զ.-ն:
Հոկտեմբերի 20-24-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 97,754,550 դոլար 408.61 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 108,386,147 ԱՄՆ դոլար 409.71 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Կարտոֆիլի գինն այս տարի նախորդ տարվա համեմատ մոտավորապես 70 տոկոսով բարձր է: Եղանակային պայմանների պատճառով կարտոֆիլի բարձր բերքատվություն չի ապահովվել, ու դա առաջին հերթին գնի վրա է ազդել:
Հայրենական կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները Հովիկ Աբրահամյանին են ներկայացրել առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները և դրանց լուծման իրենց առաջարկությունները:
Հանրահավաքային պայքարը կրկին ակտուալ է դարձել Հայաստանի ներքաղաքական կյանքում: Անցած շաբաթ տեղի ունեցավ ոչ իշխանական ուժերի երկրորդ բազմամարդ հանրահավաքը, որտեղ, ինչպես խոստացել էր, ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով թեև որոշակի վերապահումներով, այդուհանդերձ հայտարարեց իշխանափոխության, արատահերթ ընտրությունների պահանջի, հասարակական մոբիլիզացիայի մասին: Որքանո՞վ են իրատեսական այս շարժման միջոցով իշխանափոխության հասնելու հնարավորությունները, սա իսկապե՞ս նոր համաժողովրդական շարժում է, ինչպես ներկայացնում են դրա լիդերները, ի՞նչ դեր է վերապահված հասարակությանն այս գործընթացում
Նույն օրն Օլանդը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, 2 անհայտ անձինք հարձակվել են Վանաձորի Բաղրամյան 58 հասցեում գտնվող բենզալցակայանի աշխատակիցների վրա և գումար հափշտակել:
Մեր քաղաքացիները գնալով ավելի են համոզվում, որ իրենց հետևում կանգնած է պետությունը:
Եռյակում եղած յուրաքանչյուր ուժ առանձին պլաններ ունի, իմ գնահատականներով այսօր իրականանում է միայն Գագիկ Ծառուկյանի նախանշած պլանները, իր խոսքից է կախված ամեն ինչ, և նա դա չի թաքցնում, այլ ցուցադրում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում, ըստ tert.am-ի՝ ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը: «Գագիկ Ծառուկյանին խորհուրդ կտայի քիչ երրորդ դեմքով ինքն իր […]
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում Ավստրիական զարգացման համագործակցության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև ստորագրվել է համաֆինանսավորման համաձայնագիր:
«Ես ներկայացրել եմ երեք միջնորդություն, որոնք երեքն էլ ընդունվել են քննչական խմբի կողմից, բայց երեքն էլ չեն կատարվել. մասնավորապես, քննչական փորձարարություն կատարել Նաիրի Բադալյանի մասնակցությամբ, որպեսզի պարզենք, թե կարմիր թղթապանակը որ երթուղիով հասավ մինչեւ դահլիճի հանգստյան սենյակի մասը, ցանկացած քրեական գործում կան նրբություններ, որոնց միջոցով կարելի է հասնել մեծ հաջողության. Սա հենց այդպիսի նրբություն էր: Սա վերաբերում էր նաեւ զենքի առկայությանը, քանի որ ես վստահ եմ, որ զենքերը նախապես եղել են ԱԺ-ում, եւ դրանք հեքիաթներ են, թե զենքերը դրսից են բերվել»,- վստահեցնում է Աշոտ Սարգսյանը:
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 15-րդ տարելիցի առթիվ Եռաբլուր պանթեոնում գտնվող ամենատարբեր պաշտոնյաների ներկայությունից օգտվելով, նախկին ՀՀՇ-ական, բայց ներկայումս ՀՀԿ-ին «անդամագրված» Գևորիկը, նույնիսկ ողբերգական այս օրն օգտագործելով, փող մուրալու առիթը բաց չթողեց և ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանից ստացած թղթադրամով գոհացած՝ հեռացավ Եռաբլուրի տարածքից:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են երթևեկության համար:
«Ձեր համար ես ընդամենը թիվ եմ, որ գուցե խարդախ են, գործի են անցել արձակուրդ գնալուց մի քանի ամիս առաջ, բայց ոչինչ չեք ասում մարդկային պատմությունների մասին, որ մայրերը անդուլ աշխատում են: Ու հավասարության նշան եք դնում իմ ու պոտենցիալ խարդախների միջև»,- այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հղիության նպաստների շուրջ կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց 3 ամսական հղի քաղաքացի Տաթև Դավթյանը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները և գոհունակություն են հայտնել դրանց մակարդակի կապակցությամբ:
Քիչ առաջ Փարիզում սկսվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը։
Անհասկանալի է, որ երկրի նախագահը գնում է բանակցության, երկու ժամ առաջ նրա համար սենյակ են պատրաստում, որը չի գաղտնազերծվում, կամ եթե գաղտնալսվել է, ուր են այդ ձայնագրությունները: Ի՞նչ երրորդ ձայնագրության մասին էր խոսում Տիգրան Նաղդալյանը, բազմաթիվ հարցեր կան, որոնք բացահայտում, պատասխան չեն ունեցել»,- aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ զրույցում Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ, Արամ Սարգսյանն այսպիսի մտահոգություն հայտնեց, երբ այցելել էր Եռաբլուր:
Նորման Մքլարենը հայտնի է իր աշխատանքում նորարար մոտեցմամբ : Աշխատել է Լոնդոնում, Նյու Յորքում, այնուհետև տեղափոխվել Կանադա: 1952 թվականին նրա «Հարևաններ» ֆիլմ արժանացել է Օսկար մրցանակի:
Այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հղիության նպաստների շուրջ կազմակերպված լսումների ժամանակ Մայր աթոռի ներկայացուցիչ Բագրատ Գալստանյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք միայն ծախսարդյունավետությանն է ուղղված ժամանակավոր անաշխատունակության նպաստի փոփոխությունը, և եթե այո, ապա ի՞նչն է երաշխիքը, որ նորից խնդիր չի լինի:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային ու Կենտրոնական Ասիայի հարցերով օգնականի տեղակալ Ռիչարդ Հոգլանդը:
Տնակային պայմաններում ապրող գյումրեցիները մի կողմից կանգնած են անօթևանության, մյուս կողմից ջեռուցման խնդրի առաջ:
Հոկտեմբերի 27-ը աննախադեպ հարված էր մեր պետության հիմքերին, արժանապատվությանը և իրավունքներին: Այսօր` հոկեմբերի 27-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: