Բաժիններ՝

«Ո՞վ ա ասում, թե պարտադիր իրանք պըտի գան, սարքածի բլանիքները տան, եկեք` չսարքածի հարցերը լուծեք»

asparez.am-ը գրում է.  Երկրաշարժի 26-րդ տարելիցին ընդառաջ՝ բնակարանային հերթի սպասող լոռեցի 255 ընտանիքների անդամները ամեն Աստծո օր դիմում են Լոռու մարզպետարանի բնակարանաշինության եւ բնակարանների բաշխման հանձնաժողովին՝ բնակարան ստանալու իրենց հերթը ճշտելու համար:

Նրանցից շատերը դատական կարգով են վերականգնել իրենց իրավունքները: Սպիտակի շրջանի Մեծ Պառնի գյուղի բնակիչներն օրեր առաջ հեռուստացույցով լսել էին, որ բնակարանաշինության ծրագիրը փոփոխության է ենթարկվել եւ հիմա գումարի փոխհատուցում է տրվելու:

«6 տարի սպասում ենք, սկզբից հողի ու օրենքի հետ կապված խնդիր կար, դա դատարանով ճշտվեց, հետո՝ սենյակների չափի: Ամեն անգամ բնակչի համար մի խնդիր ստեղծում են, հերթը հետ գցում, հիմա էլ ասացին՝ ձեր հերթը մոտենում է ու հիմա էլ գումարն են տալու: Էդ էլ ջհանդամ, գոնե հնենց տան, կարենանք տուն առնենք»,-ասում է Արմենակ պապը:

Պառնեցիները բողոքում են, թե 2010 թ-ից մարդկանց անընդհատ սպասման մեջ են պահել: Նրանք էլ իրենց ժամանակավոր կացարանները միայն ձմռան շեմին են մասնակի վերանորոգել, որ ձյան շերտից հանկարծ տանիքը չփլվի: Հիմա էլ խոստացել են 2 տարվա ընթացքում տներով ապահովել, բայց լոռեցիներն արդեն խոստումներին չեն հավատում:

«Ասացին՝ ժամանակավոր, դարձանք մշտական: Հիմա էլ գյուղերում ո՞վ է մնացել, որ չեն կարողանում մի 200 հոգու տնով ապահովեն, հետն էլ՝ միայն պատերով: Որ 25 տարուց ավել մարդ տնակում ապրի, էլ տան հավես կունենա՞: Հիմա մտածում եմ, որ թոռներս գոնե կարգին տանը ապրեն՝ հայրենիքում մնան: Տղայիս մի կերպ համոզում եմ, որ, արտագնա աշխատանքի գնալիս, ընտանիքին թողնի, որ վերադառնա, բայց մինչեւ ե՞րբ: Գնացողին էլ մեղադրում ենք, բա ո՞նց ապրեն էս քայքայված, խոնավ, դարը ապրած տնակներում»,- դժգոհում է սարահարթցի բնակիչը:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս