 
                        Սոց. փաթեթով անվճար բուժօգնությունից բոլորը չեն օգտվում (տեսանյութ)
 
                                    tsayg.am-ը գրում է. Կառավարության օգնությունից Շիրակի մարզում քչերն են օգտվել: Խոսքը վերաբերում է սոցիալական փաթեթի շահառուներին: Խնդիրը նկատվել է Գյումրի ԲԿ-ում: Այս բուժհաստատությանը տրամադրված 87 մլն դրամից մինչ օրս իրացվել է ընդամենը 17 մլն-ը: Եթե մինչ տարեվերջ մանկավարժներն ու սոց. փաթեթի մյուս շահառուները չշտապեն իրենց հատկացված գումարը տնօրինել և անհրաժեշտության դեպքում չդիմեն մասնագետներին, ապա 2015թ. գումարային բաշխման ժամանակ կառավարությունը կվերանայի այս հաստատությանը հատկացնելիք գումարի չափը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        