Մոլդովան ԵՄ-ին անդամակցելու հայտ կներկայացնի 2015 թվականին
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոլդովան ԵՄ-ին անդամակցելու հայտ կներկայացնի 2015 թվականին: Այս մասին երեկ Քիշնևում Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին.
«Անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակը կարագացնի մեր երկրի պետական կառույցների արդիականացումը, հնարավորություն կտա բարձրացնել երկրի անվտանգության մակարդակը: Հանրապետության համար չկա զարգացման այլ ուղի:
Համոզված եմ, որ առաջիկա տարիներին մենք համատեղ ջանքերով Մոլդովան կմոտեցնենք եվրոպական չափորոշիչներին ու կշարժվենք դեպի մեր վերջնական նպատակ՝ ԵՄ-ին անդամակցում»: Նոյեմբերի 30-ին Մոլդովայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: