Բաժիններ՝

10 տարում եմ գրել` իմ համար. Սուրիկ Խաչատրյանը պատմում է իր ատենախոսության մասին (տեսանյութ). yerkir.am

yerkir.am-ի լրագրողը Սուրիկ Խաչատրյանին խնդրեց պատմել «Սյունիքի պետական կառավարումը վաղ անցյալից մինչեւ մեր օրերը» թեմայով ատենախոսության մասին: Պարզվեց, որ մարզպետն ատենախոսությունը գրել է 10 տարվա ընթացքում` իր համար: «Ես ո’չ ԲՈՀ-ին ներկայացրել եմ, ո’չ էլ դրա կարիքն ունեմ: ԲՈՀ-ը ոչ մի կապ չուներ դրա հետ, որ հաստատեր կամ չհաստատեր: Ես վաղը չէ մյուս օրը չեմ պատրաստվում ռեկտոր դառնալ կամ ամբիոնի վարիչ աշխատել, դրա կարիքը ես չունեմ»,- ասաց նա: Մարզպետը նշեց, որ «պատմափիլիսոփայական» եզրույթն ընդհանրապես չի գործածել: «Ես «պատմափիլիսոփայական» բառ ոչ մեկին չեմ ասել, ոչ էլ արտահայտել: Ես չգիտեմ` ով ա գրել, դա գրողին հարցրեք»,- ասաց նա:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս