Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր
Նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26185155 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 50 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 50 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 482 970 596 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 6.9744 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 6.9992 տոկոս: Աճուրդին մասնակցել են 3 գործակալ:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին