Բաժիններ՝

Գողություն Արծվանիստ գյուղում

Հուլիսի 25-ին, ժամը 13.00-ին,  ոստիկանության Մարտունու բաժնում 1946 թ. ծնված Դերենիկ Շ.-ն հաղորդում է տվել, որ հուլիսի լույս 25-ի գիշերը, պատուհանի ապակին կոտրելով, մտել են Արծվանիստ գյուղի 1-ին փողոցի թիվ 160 հասցեում գտնվող, իրեն պատկանող մթերային ու տնտեսական իրերի խանութ, գողացել շուրջ 50.000 մետաղադրամ, ծխախոտ և տնտեսական ապրանքներ` պատճառելով 1.500.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Մարտունու և Վարդենիսի բաժինների ծառայողները, նոյեմբերի 14-ին, ժամը 22.55-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արման Ս.-ին: Արման Ս.-ն ձերբակալվել է:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս