
Ավտովթար՝ Կապանի հին օդանավակայանի մոտ. կա տուժած

Նոյեմբերի 18-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապանի հին օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ.ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա. Փ.-ն (ծնվ.1989 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել Կապան քաղաքի ԲԿ, որտեղ առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ 2101» մակնիշի 34 FF 605 պ/հ ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն