Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունեցել ԵԺԿ վեհաժողովում

Նոյեմբերի 17-18-ը Րաֆֆի Հովհաննիսյանը Բելգիայի մայրաքաղաքում ներկայացնում էր իր ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողովի աշնանային նստաշրջանում:

Հանդես գալով ելույթով՝ Հովհաննիսյանն ամբողջ մայրցամաքից հավաքված քույր կուսակցությունների պատվիրակների ուշադրությունը հրավիրեց Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակին, ինչպես նաեւ Եվրոպայի երկակի հետագծին՝ երկրում օրենքի գերակայության, սահմանադրական իրավունքների, ազատ ու արդար ընտրությունների, իրավակարգ իշխանության ձեւավորման, արդյունավետ կառավարման եւ մարդկային արժանապատվության աջակցման գործում:

Նա միաժամանակ ԵԺԿ-ին կոչ արեց իրագործել սեփական չափանիշները, ընդգծելով ընդդեմ ներքին եւ արտաքին սպառնալիքների Հայաստանի ինքնիշխանության ապահովման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) ազատության ու ինքնորոշման իրավունքի ճանաչման, ինչպեսեւ մինչեւ 100-ամյա տարելիցի օրը՝ 2015թ. ապրիլի 24-ը, Հայոց ցեղասպանության ու Մեծ հայրենազրկման վերահաստատման, դատապարտման եւ հատուցման պահանջի հրամայականները:

ԵԺԿ գրասենյակում նախագահ Ժոզեֆ Դոլը առանձին ընդունեց Րաֆֆի Հովհաննիսյանին՝ քննարկելու ինչպես Հայաստանի ու Եվրոպայի, այնպես էլ «Ժառանգություն» կուսակցության եւ Եվրոպական ժողովրդական կուսակցության ընդհանուր մարտահրավերները:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ժառայություն

Տեսանյութեր

Լրահոս