
Առաջիկա երկու օրերին կդիտվի փոփոխական ամպամածությամբ եղանակ

Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 19-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, արևելյան շրջաններում կա թույլ տեղումների հավանականություն:
Նոյեմբերի 22-23-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Քամին` հարավ-արևելյան 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը և 23-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում`
Նոյեմբերի 19-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
22-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Երևանի նոյեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 18.70C (1966թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -8.40C (2001թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 5.90C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն