Լեռնային Ղարաբաղի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը այս վարկածը համարում է իշխանական վարկած: Ըստ նրա՝ մահափորձը մեկ ենթատեքստ ուներ, այն է՝ քաղաքական:
Արդյունքում աշակերտը հնարավորություն է ստացել, ըստ գործող կարգի, առանց ընդունելության քննություններ հանձնելու դիմել և ընդունվել նշված համալսարանի հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի 2-րդ կուրս։
Վրացիներն ու հայերը միասին անցել են բազում փորձությունների ու հաղթանակների միջով, եւ մեր բազմադարյա եղբայրությունն ու բարեկամությունը անսասան են:
Հանրապետության տարածքում հունվարի 7-11-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն: Քամին հարավ-արևմտյան 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում հունվարի 7-11-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն: ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն
Բակո Սահակյանը հունվարի 6-ին երկրի բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի և մասնակցել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված Սուրբ Պատարագին:
Բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանի գլխավորությամբ:
ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության կանխատեսմամբ՝ ռեկորդային ցուրտը կշարունակվի ողջ շաբաթվա ընթացքում:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագին:
Այն ժամանակաշրջանը, որ նախագահել է Ռ. Քոչարյանը, դա մեր հաջողված նորանկախ Հայաստանի մի հատվածն էր, այնպես որ այդ դատողությունները այդ տեսքով չեմ կարծում, որ որոշակի կդարձնեն մեր քաղաքական ամբողջական ընթացքը, իսկ ղեկավարման տեսակետից կարծում եմ, որ բավականին հարուստ պրոֆեսիոնալ կազմ ունի Հայաստանը, եւ չպետք է մտածել՝ ով կլինի:
Ամենակարեւորը, որ իշխանությունը ձեւավորվի ընտրությունների միջոցով: Իսկ ընտրությունների ճանապարհով այս իշխանությունը չի կարող վերարտադրվել եւ շարունակել աշխատելը:
Ամուսինս, որպես կանոն փոքրիկ վերլուծություն է անում, ամփոփելով տարին ու եզրագծելով, թե ով ինչ հաջողություններ ունեցավ , ով ինչի հասավ: Աշխատում են երեխաներին դաստիարակել հենց այդ ոգով. այն է՝ կյանքի բոլոր դրվագներին նայել երախտագիտությամբ:
Հունվարի 6-11-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություններ կկատարի Պերու, Պանամա և Կուբա։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ույծ գյուղի տներից մեկի այգում ծառից երիտասարդ աղջկա դի կա կախված:
Դա կապված է 2014 թվականի գարնանը «օրենքով գող» Զախարի Կալաշովի (մականունը՝ Շաքրո Երիտասարդ) Ռուսաստան վերադառնալու հետ, ով ներկայումս ազատազրկում է կրում Իսպանիայում:
Այս մասին նշված է Ադրբեջանի ՊՆ-ի այսօրվա հայտարարությունում:
Այս մասին երեկ հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Այս մասին նշված է կազմակերպության տարածած մամլո հաղորդագրությունում:
Դա նշանակում է, որ պետական բոլոր հաստատություններում կիջեցվեն դրոշները, և երկրում կհետաձգվեն զվարճանքի բոլոր միջոցառումները:
Դերասանը նշել է, որ ընտրվելու պարգայում հիմնական խնդիրը, որով զբաղվելու է, լինելու է ամերիկյան սահմանները բացելու հարցը:
Ժամը 17.30-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին 10-րդ կմ հատվածում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 26-ամյա Աշոտ Ծատուրյանի վարած Օպել մակնիշի 34 DT 039 համարանիշի եւ 39-ամյա Արտակ Մեսրոպյանի վարած Ֆոլցվագեն մակնիշի 97 QQ 779 համարանիշի ավտոմեքենաները:
Նրանք Վիտալի Միխայիլի Բալասանյանի հետ գտնվում էին շարունակական վիճաբանությունների և անբարյացակամ հարաբերությունների մեջ` վերջինիս կողմից Արա Ավետյանի եղբոր` Սամվել Ավետյանին, ազատազրկման ձևով պատժի հետագա կրումից ազատելու խոստումը չկատարելու պատճառով:
Նա նշել է, որ եթե Ռուսաստանը վիզային ռեժիմի վերցման որոշում կայացնի, Վրաստանը միայն կողջունի դա: «Որոշումը Ռուսաստանինն է»,-հայտարարել է նա:
Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով (1-ին և 2-րդ կարգի) Աշտարակ քաղաքի ԲԿ է տեղափոխվել 1955թ. ծնված Ա. Պ.-ն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Խոստովանել է, որ հունվարի 4-ին, ժամը 03.00-ի սահմաններում, խնջույքի ժամանակ, Իջևան քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկի սենյակի ներքնակի տակից գողացել է 25.000 դրամ:
Շիրակի մարզի Հայկավան գյուղի բնակիչներ՝ 1978թ. ծնված Ֆ. Հ.-ն և 1983թ. ծնված Կ. Վ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Վերջնական թիվը որոշված չէ, բայց խոսվում է 3 մլրդ դոլարից ավելի գումարի մասին: Սա շատ լավատեսական գնահատական է, իսկ առավել մանրամասն գնահատում կարվի աշխատանքային փաստաթղթերը պատրաստելիս:
Երևանում հունվարի 06-10-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն:
Ջիմ Թորոսյանի հեղինակած շենքերը, արձաններն ու հուշակոթողները զարդարում են մեր մայրաքաղաքն ու հանրապետությունը և իրավամբ հայ ճարտարապետության մնայուն բարձրարժեք ժառանգություն են:
Աշոտ Ա.-ն բացատրություն է տվել, որ ոմն Անուշավանի հետ հունվարի 2-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Մյասնիկյան թիվ 1 հասցեում գործող տոնավաճառի խանութներից մեկի պատուհանը պտուտակահանով բացելով, գողացել են նշված իրերը: