
Գումար է գողացել ներքնակի տակից

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունվարի 4-ին, ժամը 21.30-ին, Իջևան քաղաքի «Չռչռ» կոչվող տարածքից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Լևոն Մ.-ին, որը խոստովանել է, որ հունվարի 4-ին, ժամը 03.00-ի սահմաններում, խնջույքի ժամանակ, Իջևան քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկի սենյակի ներքնակի տակից գողացել է 25.000 դրամ: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն