Բաժիններ՝

Հրդեհ` գազալցակայանում. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 5-ին, ժամը 19.29-ին Ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղադրված «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակա-հրդեհային ազդարարման համակարգով հրդեհի ազդանշան է ստացվել Էջմիածնի խճուղու թիվ 4 հասցեում գտնվող գազալցակայանից: Այնուհետև Ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղի թիվ 4 հասցեում այրվում է գազալցակայանում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և ՄՓՎ ՕԽ-ն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.50-ին, մարվել` 19.55-ին: Ըստ նախնական տվյալների այրվել են Տ.Պ.-ին պատկանող «RV ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող գազի ճնշման կարգավորման կայանում գազի պահեստավորման բալոնները:
Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով (1-ին և 2-րդ կարգի) Աշտարակ քաղաքի ԲԿ է տեղափոխվել 1955թ. ծնված Ա. Պ.-ն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031