Բաժիններ՝

Թբիլիսիում չեն բացառում Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի վերացման հնարավորությունը

Փետրվարի վերջին Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի` Պրահայում կայանալիք հերթական հանդիպմանը կարող է քննարկվել նաեւ Վրաստանի հետ վիզային ռեժիմի վերցման հարցը: Այս մասին շաբաթ լրագրողիներին ասել է Աբաշիձեն, հաղորդում է interfax-ը:

«Վիզային ռեժիմի դյուրացման խոսակցությունները կային Կարասինի հետ երկխոսության հենց սկզբից, սակայն վերացման հարցը չի դրվել, քանի որ ռուսական կողմը դա կապում էր երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հետ»,-ասել է վրացի դիվանագետը:

Նա նշել է, որ եթե Ռուսաստանը վիզային ռեժիմի վերցման որոշում կայացնի, Վրաստանը միայն կողջունի դա: «Որոշումը Ռուսաստանինն է»,-հայտարարել է նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս