Բաժիններ՝

Միլիոնավոր ամերիկացիների սպասվում է ռեկորդային ցուրտ ձմեռ՝ մինչև -50 աստիճան (լուսանկարներ)

Երեկվանից ԱՄՆ-ի մի շարք նահանգներում սկսվել է վերջին 20 տարում ամենացուրտ ձմեռը: Reuters-ի փոխանցմամբ՝ երկրի հյուսիսային և կենտրոնական նահանգներում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -50 աստիճան:

Մի շարք նահանգապետեր, այդ թվում՝ Մինեսոտայի նահանգապետ Մարկ Դեյտոնը, հանձնարարել են այսօրվանից փակել դպրոցները, քանի որ ցուրտը կարող է վտանգավոր լինել երեխաների համար:

Իսկ որոշ քաղաքներում, օրինակ՝ Չիկագոյում, թեև հանրակրթական հաստատությունները բաց են, սակայն, ծնողներին խորհուրդ է տրվել ինքնուրույն որոշում կայացնել՝ երեխաներին ուղարկել դպրոց, թե՝ ոչ: ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության կանխատեսմամբ՝ ռեկորդային ցուրտը կշարունակվի ողջ շաբաթվա ընթացքում:

curt1

curt4

curt5

curt2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս