Վահագն Խաչատրյանը` Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին. ԳԱԼԱ

ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը համոզված է, որ Ռ. Քոչարյանը իր վերջին հարցազրույցով քննադատում էր ոչ թե առանձին անձի, այլ իշխանությանը: ԳԱԼԱ-ն զրուցել է Վահագն Խաչատրյանի հետ:

-Պարոն Խաչատրյան, Ռ. Քոչարյանի տարեվերջյան հարցազրույցն ո՞ւմ դեմ էր ուղղված: Ձեր կարծիքով, նա ի՞նչ էր ակնարկում:

-Ես չէի էլ ուզենա մեկնաբանել իր հարցազրույցը, բայց այսպես պետք է հասկանալ, որ Քոչարյանի խոսքը ուղղված էր իշխանությանը եւ ոչ թե առանձին անհատի, որովհետեւ այն գնահատականները, որ հնչում էին, տրվում էր ընդհանուր ստեղծված իրավիճակին, ոչ թե մի մարդու: Մեղավոր ու պատասխանատու է ոչ թե մի մարդ, այլ իշխանությունը եւ այդ առումով ընկալումն այդպես էր: Թե ինչու է նա այդպես անում, պետք է դեռ սպասել հասկանալու համար, բայց ամենայն հավանականությամբ երեւի թե տարեվերջին նա ուզեց հիշեցնել, որ ինքը կա:

-Արդեն շտապեցին եզրակացություններ անել, որ փետրվարին լուրջ իրադարձություններ են սպասվում: Մամուլը գրեց, որ իշխանությունը պատրաստվում է «զոհերի»՝ Տ. Սարգսյանի տեսքով, եւ այն կմատուցեն հանուն ստեղծված իրավիճակը փրկելու: 

Կարդացեք նաև

-Այդ ամեն ինչը ֆոլկլյորի մասով է, իսկ իրականում խաղի կանոնները այլ են, որովհետեւ ի վերջո գործող համակարգում խաղի կանոնները որոշում է մի մարդ, ու այդ մարդու ցանկությամբ է պայմանավորված՝ որեւէ մեկը կլինի՞ իր պաշտոնում եւ կշարունակի՞ աշխատել, թե՞ ոչ: Մենք նաեւ համոզվեցինք, որ անցյալ տարի այդ մարդու կողմից խաղի կանոններ էլ չկան, որ ասենք՝ այսպես է անում, կամ այնպես է անում, լավագույն օրինակը 7 տոկոսանոց տնտեսական աճ ապահովող կառավարության ճակատագիրն էր: Իրենց որոշումներն ու մոտեցումներն այնքան արագ են փոխվում, որ դրանից ելնելով եզրակացություններ անել՝ ով կմնա, ով կգնա, հնարավոր չէ: Բայց մի կարեւոր ճշմարտություն կա, որի մասին մենք ավելի շատ ենք խոսում: Որեւէ նշանակություն էլ չունի՝ ով կլինի վարչապետ: Որովհետեւ ի վերջո անձերով պայմանավորելը սխալ է, մեր այսօրվա դժբախտությունը համակարգի ամբողջ պատկերն է, որը 2013 թ-ին վերջնականապես բոլորին համոզեց, որ այդ համակարգը սպառված է եւ իր գոյությամբ վտանգում է ՀՀ ապագան, եւ կարծում եմ, որ բոլորից շատ պետք է սա հետաքրքրի, որ այս համակարգը այլեւս գոյություն չունի: Նույնը հարցազրույց տվողը (ի նկատի ունի Ռ. Քոչարյանին) ասաց, դա էլ էր ապացույց, հենց նա էլ՝ այն մարդը, որ հարցազրույց է տվել, այդ նույն համակարգի մասն է եւ ոչ մի բանով էլ համակարգից չի տարբերվում:

-Ռ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին է խոսվում: Հավանական համարում եք արդյոք, որ նա կվերադառնա եւ եթե այո, ապա ինչպե՞ս եւ ո՞ւմ միջոցով կլինի այդ վերադարձը:

-Ամենակարեւորը, որ իշխանությունը ձեւավորվի ընտրությունների միջոցով: Իսկ ընտրությունների ճանապարհով այս իշխանությունը չի կարող վերարտադրվել եւ շարունակել աշխատելը: Խոսքը վերաբերում է նաեւ այդ հարցազրույց տվող անձին: Մի մոռացեք վերջիվերջո Մարտի 1, Հոկտեմբերի 27: Ի վերջո այս մարդիկ եկել են իշխանության անօրինական ճանապարհով, վերջ… 98 թ-ից հետո իշխանությունը նույն իշխանությունն է եւ ոչնչով չի տարբերվում: Հիմա պետք է ուղղակի ամեն ինչը մի կողմ դնել եւ այդ իշխանությանը հեռացնել: Մնացածը հենց նրա համար է, որ քննարկումներ անենք ու ուշադրություն շեղենք:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս