Կահույքը տարբեր շերտերի, նյութերի, գույների զարմանալի համադրության շնորհիվ համեղ քաղցրավենիք է հիշեցնում` տորթեր, պաղպաղակ:
Նշվում է, որ տարեկան օպտիմալ եկամուտը պետք է կազմի 36 հազար դոլար: Սրանից շատ գումարը, ըստ գիտնականների, ավելի շատ հոգս է պատճառելու, քան հաճույք:
Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2013թ-ին 120 որոշում է հրապարակել` Ռուսաստանի կառավարության կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերի վերաբերյալ:
2014-ի հավաքածուի մեջ մտել են պայուսակներ, շարֆեր, դրամապանակներ, անձրևանոցներ և այլ աքսեսուարներ: Հավաքածուի մեջ ընդգրկված աքսեսուարներն ամենատարբեր, հագեցած գույների են:
Առաջինը «Courvoisier XO» անունը ստացած կոնյակն է: Կոնյակ արտադրող Courvoisier ընկերությունն այն անվանում է «արիստոկրատ»: Այս կոնյակները պահպանվում են նվազագույնը 35 տարի. դրանք վանիլի և փայտի հետաքրքիր հոտ ունեն: Այն խմելիս նախ՝ զգացվում է ընկույզի և ծաղիկների, ապա՝ մրգերի և մեղրի համ:
Delta Pens բրենդային ապրանքանիշը, որն արտադրում է փետուրե գրիչներ, վերջերս ներկայացրել է նոր մոդելներ` Romeo & Juliet ռոմանտիկ անուններով:
«Շատ ուրախ եմ, որ Արամն է «Եվրատեսիլ 2014»-ին ներկայացնելու Հայաստանը, նա մեր երկրում միակ արտիստն է և լավագույն ձայներից մեկը, որն արժանի է մասնակցելու Եվրատեսիլին»,- ընդգծել է Գոռը:
Yahoo! Ինտերնետային ընկերությունը հայտարարել է, որ իր եվրոպական պորտալներից մի քանիսը նախորդ շաբաթվա ընթացքում տարածել են վնասաբեր ծրագրեր, որոնք պոտենցիալ վտանգ են պարունակում հազարավոր օգտագործողների համար։
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչներ 45-ամյա Տիգրան Հովհաննեսյանը, 41-ամյա Բուրաստան Հովհաննեսյանը և 34-ամյա Լուիզա Նազարեթյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: Լ. Նազարեթյանը մահացել է:
Նշան Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ նա ավտոմեքենաներին բավարար քանակությամբ վառելանյութ չի տրամադրել. արդյունքում՝ շտապ օգնության ծառայության հերթապահ բրիգադը, բենզին չունենալու պատճառաբանությամբ, Արմավիրի մարզի Այգևան գյուղի բնակիչ Վռամ Խլղաթյանի հարազատների հեռախոսականչով նրան չի այցելել և շտապ բժշկական օգնություն չի ցուցաբերել. դրա հետևանքով հիվանդը մահացել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.11-ին, մարվել՝ 22.20-ին: Այրվել են վագոն տնակի ծխնելույզի փայտյա կառուցատարրերը՝ 5 քմ:
Ամուսնացողները նախորդ տարվանից շատ են եղել, բաժանվողները՝ քիչ: Եթե արտագաղթն էլ դադարի, ու հայ երեխաները ծնվեն ու մեծանան հենց հայրենիքում, հաջորդ տարիների վիճակագրությունը կարող է ավելի հուսադրող լինել:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
ԱՄՆ Կոլորադո նահանգում մարիխուանայի մանրածախ գներն այս տարվա սկզբից երկու անգամ թանկացել է։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նահանգում այս թմրանյութի վաճառքն օրինականացվել է է և հնարավոր է դարձել այն ձեռքբ բերել մասնագիտացված հատուկ խանութներում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով National Cannabis Industry Association (NCIA) ասոցիացիայի գործադիր տնօրեն Ահարոն Սմիթին։
Ներկայացվող տեսանյութը Մարալիկ քաղաքում, թիթեղյա փոքրիկ վագոն-տնակում 5 անձով բնակվող Մելիքյանների ապրելակերպի մասին է:
Մահացել է հայ պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի քույրը՝ Արևիկ Սիրադեղյանը:
ԱՄՆ սենատը հունվարի 6-ին հաստատել է Ջանեթ Ելլենին՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (FRS) ղեկավարի պաշտոնում։ Այս մասին գրում է Ֆրանս Պրես գործակալությունը։
Իմ կարծիքով` լսարանը լսում է այն, ինչ իրեն տալիս են: Լսարանը ձանձրանում է նրանից, երբ X երգիչն ինչ-որ բան է անում, մյուսները փորձում են կրկնել նրան կամ դրան մոտ ինչ-որ բան անել, վախենում են էքսպերիմենտներ անել: Մեզ մոտ չկա շոու-բիզնես, շուկա ասվածը, երգիչները ինչ որ անում են, մեծ գումարների հետ կապ ունի, ու իրենց հետոյի մասին մտածելով` ստիպված անում են բաներ՝ հուսալով, որ այն կընկալվի հասարակության կողմից ու կսիրվի:
Դեռ Ամանորից առաջ պարզ դարձավ, որ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը և «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը վայր են դնելու պատգամավորական մանդատները։
Շարքային երեւանցիներն ու գյումրեցիներն ամփոփում են տոնական շաբաթը, հաշվում կատարած ծախսերն ու ցույց տալիս դատարկված գրպանները։
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հունվարի 8-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն:
Հունվարի 7-ին, ժամը 17.14-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում տեղի է ունեցել պայթյուն, ինչից տարբեր աստիճանի այրվածքներով և մարմնական վնասվածքներով Արթիկի, այնուհետև Գյումրու ԲԿ է հոսպիտալացվել Վ. Յ.-ը (ծնվ.1934թ.):
Ա. Ոսկանյանը նույն օրը շահադիտական դրդումներից ելնելով՝ պատուհանի օդանցքի ապակին հանելու միջոցով ապօրինի մուտք է գործել Ս. Սարգսյանին պատկանող «Դիանա» խանութ և հափշտակել տարբեր տեսակի ապրանքներ՝ ծխախոտ, ածելիներ, քաղցրավենիք, երշիկեղեն, օճառներ, օծանելիք:
Պատկերացնո՞ւմ եք՝ մի աղքատ երկիր, որը գոյատևելու խնդիր ունի և մի կերպ քարշ է տալիս իր գոյությունը 11 օր… հանգստանում է։ Որքան անպատասխանատու, պոֆիգիստ ու հիմար պետք է լինել նման որոշումներ կայացնելու համար։ Կոլեկտիվ սովորում ենք ծուլությանը։
Այսօր` հունվարի 7-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողներ Լևոն Բադալյանն ու Արամ Դադոյանը Երևանում կանխել են 53-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է կարճատև արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում:
«Վարչապետն արձագանքել է, էլ ի՞նչ է պետք այդտեղ, մարդը ասել է: Հո խոսքը մենամարտի, դուելի մասին չէ՞… եղել է կարծիք, Տիգրան Սարգսյանն էլ արձագանքել է, էլ ի՞նչ կոմենտարիաներ են պետք այստեղ»:
Այ, քաղաքացիական հասարակության շարժման նպատակը իշխանություններին աշխատեցնելն է, և այդ խնդիրը պետք է հասարակությունն իր առջև դնի: Ժողովրդի ուզած իշխանությունը չի լինելու, և աշխարհի ոչ մի ժողովուրդ իր ուզած իշխանությունը չունի: Նույնիսկ այն դեպքում, երբ այդ իշխանություններն ընտրվում են ժողովրդի կողմից մեծ ոգևորությամբ, որոշ ժամանակ անց կրկին դժգոհություններ են առաջանում:
Ընկերությունն ունի 270.000 աշխատակից, որոնք աշխատում են աշխարհի 79 երկրում: