
Խոշոր ավտովթար` Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին. կա 5 վիրավոր. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ`այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17.30-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին 10-րդ կմ հատվածում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 26-ամյա Աշոտ Ծատուրյանի վարած Օպել մակնիշի 34 DT 039 համարանիշի եւ 39-ամյա Արտակ Մեսրոպյանի վարած Ֆոլցվագեն մակնիշի 97 QQ 779 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով երկու վարորդներն ու Ֆոլցվագենի ուղեւոր, Երեւանի բնակիչ, 61-ամյա Մարիամ Կարապետյանը, Օպելի ուղեւոր, Հրազդան քաղաքի բնակիչ, 22-ամյա Սարգիս Մարտիրոսյանը եւ եւս մեկ հոգի, ում տվյալները ճշտվում են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: