Բաժիններ՝

Գողություն տոնավաճառից

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները,  օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, հունվարի 4-ին, ժամը 22.30-ին, Գուգարք գյուղից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Աշոտ Ա.-ին, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է   կանացի պայուսակ, որի մեջ առկա էր 11 զույգ պիտակներով կանացի ականջօղեր /բիժուտերիա/:

Աշոտ Ա.-ն բացատրություն է տվել, որ ոմն Անուշավանի հետ հունվարի 2-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Մյասնիկյան թիվ 1 հասցեում գործող տոնավաճառի խանութներից մեկի պատուհանը պտուտակահանով բացելով, գողացել են նշված իրերը:

Ձեռնարկվում են միջոցառումներ Անուշավանի անձը պարզելու, նրան և տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:  Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031