Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը ստուգումներ է անցկացնում շփման գծի զորամասերում

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեթթին Սադիխովի գլխավորած սպաների խումբն այցելում է ճակատամերձ գոտում ընկած զորամասեր: Այս մասին նշված է Ադրբեջանի ՊՆ-ի այսօրվա հայտարարությունում:

Դրանում նշված է, որ այցի նպատակը հանդիսանում է շփման գծում գտնվող զորքերում ստուգումներ անցկացնելը՝ կապված նոր տարուն պատրաստ լինելու, մարտական պոտենցիալի, պաշտպանական կայունության, նյութա-տեխնիկական բազայի, սպառազինությամբ ապահովվածության, ռազմական տեխնիկայի, ինչպես նաև բարոյա-հոգեբանական վիճակի ու կարգապահության հետ:

Տեսանյութեր

Լրահոս