
Էդվարդ Նալբանդյանը մեկնելու է Պերու, Պանամա և Կուբա

Հունվարի 6-11-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություններ կկատարի Պերու, Պանամա և Կուբա։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները վերոհիշյալ երկրների օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։