«Եթե մտել են Մաքսային միության մեջ, ուրեմն թող նորմալ դասավորեն, որ ժողովուրդը կարողանա գնալ երկրից» (տեսանյութ). ԳԱԼԱ
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այս օրերին մարդաշատ է նաեւ ՀՀ-ում ՌԴ միգրացիոն գործակալության գրասենյակը: Ռուսաստանի Դաշնություն մեկնող քաղաքացիները մտահոգ են հատկապես այն անորոշ վիճակով, որն առկա է այս օրերին՝ ՌԴ-ում ուժի մեջ մտած «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխություններից հետո: ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող մի խումբ քաղաքացիներ, ովքեր տեղեկացել են, որ չեն կարող հատել սահմանն ու մուտք գործել ՌԴ տարածք, հավաքվելով միգրացիոն գործակալության շենքի մոտ՝ փորձել են գործակալության աշխատակիցներից որոշակի տեղեկություններ ստանալ, ինչը չի հաջողվել: Արտագնա աշխատանքի մեկնողներից մի քանիսը ԳԱԼԱ-ի հետ զրույցում իրենց դժգոհությունն են հայտնել օրենքի փոփոխության վերաբերյալ: «Եկել ենք ստեղ դիմել ենք, որ կարողանանք գնալ Ռուսաստան աշխատենք, որ գոնե կարողանանք ապրել, ուրիշ խնդիր չկա: Ստեղ աշխատանք չկա, վիճակը նորմալ չէ»,- ասել է Երևանի բնակիչ Զոհրաբ Մեսրոպյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: