Բաժիններ՝

Մոսկվան դեռ չի արձագանքել հայ ներգաղթյալների համար վիզային ռեժիմը մեղմացնելու խնդրանքին. «Ազատություն»

Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Արթուր Միսաքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է ռուսական «Իզվեստիա» պարբերականի տեղեկությունն այն մասին, որ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը օրերս նամակով դիմել է ռուսաստանցի իր գործընկեր Նիկոլայ Պատրուշևին՝ ռուսական միգրացիոն օրենսդրության մեջ փոփոխություն մտցնելու և Ռուսաստանում հայաստանցի ներգաղթյալների գտնվելու պայմանները մեղմացնելու խնդրանքով՝ հաշվի առնելով Մաքսային Միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը։

Խոսքը Ռուսաստանում հունվարի 1-ից գործող վիզային ռեժիմի մասին է, որով առանց պաշտոնական աշխատանքային պայմանագրերի սեզոնային աշխատանքի նպատակով Ռուսաստանի տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների համար սահմանվում է երկրում գտնվելու առավելագույնը 90-օրյա ժամկետ։ Դրանից հետո նրանք առնվազն 90 օր պետք է գտնվեն Ռուսաստանից դուրս, որից հետո կարող են կրկին վերադառնալ։

Արթուր Միսակյանը փոխանցել է, որ Ռուսաստանի ազգային անվտանգության խորհուրդը դեռ չի արձագանքել նամակին, բայց հայկական կողմը ակնկալիքներ ունի։

«Խոսքը շատ լուրջ գործընթացի մասին է։ Դա ռուսական կողմը ըստ էության կքննարկի, որոշակի շփումներ կլինեն հայկական համապատասխան կառույցների հետ, խորհրդատվական որոշակի գործընթացներ կլինեն։ Դա, իհարկե, մեկ-երկու օրվա հարց չէ»,- ասել է Միսակյանը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս