Բաժիններ՝

Նախաքննության մարմինը պատշաճ քննություն չի իրականացրել. Առաջին ատյանի դատարան

ՀՀ-ում քիչ են այն դատական գործընթացները, որոնց ժամանակ կայացվում են արդարացի որոշումներ: Արդեն տեղեկացրել ենք ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած Էլեն Փարսադանյանի գործով կայացրած արդարացի որոշման մասին:

Հիշեցնենք, որ դատարանը բավարարել էր Լուսինե Փարսադանյանի և նրա ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի, Անի Չատինյանի, Արայիկ Զալյանի բողոքը՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել Լուսինե Փարսադանյանի իրավունքների խախտումը:

Դատարանն իր կայացրած որոշման հիմնավորումների մեջ արձանագրում է. «Նախաքննության մարմինը քրեական գործ հարուցելու հիմքերի և առիթների առկայության պայմաններում օրենքով սահմանված կարգով քրեական գործ չի հարուցել և պատշաճ ընթացակարգով նախաքննություն չի իրականացրել, որի պատճառով Լ. Փարսադանյանը դատավարական կարգավիճակ ձեռք չի բերել և հնարավորություն չի ունեցել մինչդատական վարույթի ընթացքում օրենքով սահմանված կարգով բողոքարկելու նախաքննության մարմնի դատավարական գործողությունները»:

hcav.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս