Բաժիններ՝

21-ամյա երիտասարդը մեղադրվում է նախկին ընկերուհուն Նոր Արեշի բնակարաններից մեկում խոշտանգելու մեջ

21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիսի 6-ին Երևանի Նոր Արեշ փողոցի շենքերից մեկի բնակարանում իր նախկին ընկերուհու հետ խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, իր դիտավորյալ գործողություններով, առանձին դաժանությամբ ընկերուհուն պատճառել է ուժեղ ցավ և մարմնական տառապանք: Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել առանձին դաժանությամբ խոշտանգման համար (ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ):

Երիտասարդը նախկինում դատապարտված չի եղել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Հարուցված քրեական գործն արդեն դատարանում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս