Սասուն Միքայելյանի հետ որոշեցինք Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը լինել այնտեղ, որտեղ եղել ենք 2008 թ. նույն օրը. Նիկոլ Փաշինյան

ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ  Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է. «Այսօր Սասուն Միքայելյանի հետ որոշեցինք Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը լինել այնտեղ, որտեղ եղել ենք Մարտի 1-ի, լույս 2-ի գիշերը՝ 2008 թվականին:

Ըստ այդմ, 2014 թվականի Մարտի 1-ի երեկոյան, ժամը 21.00-ին Սասուն Միքայելյանի հետ կլինենք Մյասնիկյանի արձանի մոտ, այնտեղ կանցկացնենք ողջ գիշերը, այնտեղ կդիմավորենք Մարտի 2-ի լուսաբացը. մի բան, որ չհաջողվեց 2008-ին:

Այսպիսով՝ հարգանքի տուրք կմատուցենք Մարտի 1-ի տասը զոհերի հիշատակին, կհաստատենք մեր հաստատակամությունը` մարտիմեկյան սպանությունները բացահայտելու հարցում, մեր նվիրվածությունը` Մարտի 1-ի Քաղաքացիական արժեքներին, ձգտումներին եւ պայքարին»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728