Սեուլի տվյալներով՝ արձակված հրթիռների հեռահարությունը չի գերազանցել 200 կիլոմետրը:
Նա Իրանի թշնամիներին զգուշացրել է, որ նրանք զերծ մնան երկրի հանդեպ արկածախնդրության ամեն տիպի հնարավոր տարբերակներից:
Բացի այդ, ԱՄՆ-ն Ռուսաստանին կոչ է անում ձեռնպահ մնալ Ուկրաինայի նկատմամբ սադրիչ գործողություններից:
Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել է, որ կհրահանգի շվեյցարական բանկերում սառեցնել բոլոր այն հաշիվները, որոնք կապ կունենան Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:
Ես դրան չեմ հավատում, ես իշխանությունների ոչ մի խոսքին չեմ հավատում, հատկապես գազի հայտի այդ պայմանավորվածություններից հետո, երբ 3 տարի թանկացած է եղել և բոլորը ստում էին բառիս բուն իմաստով, որ գազը չի թանկանալու, պայմանավորվենք, բանակցենք, վերջացնենք, կասենք:
Ուկրաինացի ընդդիմադիրների, եւ, մասնավորապես, վերջերս ազատ արձակված նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ունեցվածքը պակաս տպավորիչ չէ: Մեկ այլ ընդդիմադիր գործիչ` Վիտալի Կլիչկոն եւս աչքի է ընկնում շքեղ առանձնատների նկատմամբ «առանձնահատուկ սիրով»:
2013թ. հոկտեմբերին ավտովթարի արդյունքում մահացած դերասան Երվանդ Ենգիբարյանի վթարի փաստով նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
«Միգրանտները ամենախոցելին են, քանի որ Հայաստանից գնում են այնպիսի երկրներ, որտեղ կա ՄԻԱՎ-ի բարձր ցուցանիշ: Վերադառնալուց հետո այդ քաղաքացիները չեն հետազոտվում` դրանով էլ ռիսկի տակ դնելով իրենց կանանց առողջությունը»,- նշում է ծրագրի համակարգող Անուշ Սահակյանը:
Դատելով ամեն ինչից` ՌԴ իշխանությունները Հայաստանին, Ուկրաինային ու էլի մի քանի երկրի հակառակվել չհաջորդող տոնով «հրավիրում» են Մաքսային միություն: Երկրներին հրավիրում են, բայց ամեն կերպ բարդացնում են այդ երկրների բնակչության մուտքը Ռուսաստան:
Վերագնահատելու և դասեր քաղելու շատ բան կա, ինչը շատ տարբեր չափումներ ունի: Տվյալ դեպքում տեղ ունեին մարդկային, հասարակական գործոններ այնպես, որ կային բավականաչափ մարդիկ, որոնք պատրաստ էին իրենց կյանքը զոհել դրված նպատակներին հասնելու համար:
«Բոլոր կազմակերպություններում անխտիր, կլինի դա ձկնաբուծարան, կլինի դա գործարան, որն այլ տնտեսական գործունեություն է իրականացնում, կլինի դա խոշոր ջրօգտագործող՝ անկախ գործունեության տեսակից, ցանկացած տնտեսական գործունեության տեսակ, որն իր հիմքում ունի ջրօգտագործման մեծ ծավալներ, այս քրեական գործի շրջանակներում քննարկվելու է իրենց ջրօգտագործման հարցը»։
Նոր մասնաշենքի կառուցման նպատակով Քուվեյթի Պետությունը տրամադրում է մեկ միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով նվիրաբերություն: Շինարարությունը պետք է սկսվի ս.թ.ապրիլին և տևելու է մեկ տարի: Նոր մասնաշենքը կկոչվի Քուվեյթի Պետության անունով:
Ակսենովն արդեն հայտարարել է, որ լեգիտիմ նախագահ է համարում Վիկտոր Յանուկովիչին եւ մտադիր է ենթարկվել նրան:
«Ոստիկանությունն ընդհանրապես չպահպանեց որևէ գաղտնիություն: Իրենք պետք է աշխատեին: Ինչի՞ համար այդ հում նյութը հրամցվեց հասարակությանը, որ հնչեղություն ստացած ինչ-որ դե՞պք են բացահայտել: Ոչ մի դեպք էլ չի բացահայտվել, ոչինչ չի բացահայտվել»,- ասաց Վարդուհի Էլբակյանը:
Ասուլիսը կկայանա Ռուսաստանի ժամանակով ժամը 17.00-ին:
shamshyan.com-ի փոխանցմամբ` փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, Կիևյան փողոցում «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց Volkswagen մակնիշի 99 VO 996 համարանիշի ավտոմեքենան բախվել է Ford մակնիշի 34 ML 954 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր […]
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2013թ. իրականացրած ուսումնասիրությամբ Արմավիրի մարզի Աղավնատուն և Գայ համայնքների խաղողի 0.77 հա այգետարածքում հայտնաբերված որդալվիճի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու համար գործադիրը հատկացրել է մոտ 8 մլն դրամ:
Հարգելի պարոն Նախագահ, հարգելի ոստիկանապետ և լրատվամիջոցներ: Խնդրում եմ օգնել մեզ, որպեսզի մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը, և վերջապես արդարությունը հաղթի: Հանցավոր այս խումբն իր գործելաոճով տարիներ շարունակ մարդկանց զրկում է իրենց ունեցվածքից և նետում փողոցները:
Ծրագիրը կնպաստի Հայաստանում պարենային անվտանգության և սնուցման բարելավմանը, որը հնարավորություն կտա կանխելու պարենային հնարավոր ճգնաժամային իրավիճակները, ինչպես նաև կխթանի սննդի տեղական արտադրությունը:
Այսօր՝ փետրվարի 27-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413,17 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0,04 դրամով
Փետրվարի 24-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Գայի պողոտայի թիվ 8/2 հասցեում գործող սուպերմարկետի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1964 թ. ծնված Հարություն Շ.-ին:
Փետրվարի 24-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Տաշիրի բաժին է դիմել մի հիմնարկության տնօրեն և հայտնել, որ հունվարի 20-ից փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի և ներսում գտնվող 3 սենյակի դռները կոտրելով` գողացել են 4 գրասեղան:
Գյուղատնտեսության նախարարությունը պնդում է, որ մի կողմից` գյուղացին է մեղավոր, մյուս կողմից` երաշտ էր: Բայց Արարատում ոռոգելի հողեր են, ի՞նչ երաշտի մասին է խոսքը, իսկ օդերևութաբանական կայանը 2011-2012 թթ. գարնանը երաշտ չի հայտարարել հանրապետությունում: Եթե իրենք պնդում են երաշտ, իսկ պայմանագրերում չեն նախատեսել ֆորսմաժորային իրավիճակներ, դա միջազգային նորմերի խախտում է: Օրինակ` եթե Մասիսը հրաբխեր, ու ցորենը վառվեր, միևնույն է, գյուղացիները պետք է փողը տայի՞ն: Սա սրիկայություն է
Ստացվել է այնպես, որ բժշկի աշխատավարձը կախված է պոլիկլինիկա դիմողների վճարունակությունից, հետևաբար` կարելի է կանխատեսել, թե մասնագետներն ինչ մանիպուլյացիաներ են կիրառելու «փող պոկելու» համար:
Շիրակ կենտրոն ՀԿ նախագահ Վահան Թումասյանն իր հերթական նամակն է ուղարկել երկրի բարձրագույն իշխանություններին կապված Գյումրիում բնակարանաշինության 3-րդ ծրագրի մեկնարկի ժամկետների հետ: 2014 թվականի սեպտեմբեր ամիսը նշվում է այն վերջնաժամկետը երբ Մուշ-2 թաղամասում ևս 430 բնակարան է շահագործման հանձնվելու:
ՀՀ կառավարությունը «Ա.Ի.Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիա» հիմնադրամից 50 մլն դրամով ձեռք է բերել հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող 275 քառ. մետր մակերեսով տարածքը և հողամասի բաժնային մասը և նվիրաբերել «ՀՀ Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին:
Ղրիմի ինքնավար հանրապետության Գերագույն խորհուրդն արտահերթ նիստում ինքնավարության լիազորությունների ընդլայնման հարցով համաղրիմյան հանրաքվեի օրը նշանակել է մայիսի 25-ին:
Սքրինինգ հետազոտություններն իրականացվելու են առողջության առաջնային պահպանման օղակում՝ բժշկական ամբուլատորիաներում, առողջության կենտրոններում` ընտանեկան բժիշկների, իսկ պոլիկլինիկաներում/բժշկական կենտրոններում, որտեղ առկա են կանանց կոնսուլտացիաներ` մանկաբարձ-գինեկոլոգների մասնակցությամբ:
Ցավոք, մեր հասարակության (այդ թվում՝ պետական պաշտոնատար անձանց) մոտ շատ հաճախ, փաստաբանը նույնացվում է իր վստահորդի հետ, իսկ վերջինիս գործունեությունը բնութագրվում է, որպես՝ արդարադատությանը խոչընդոտող։
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները փետրվարի 24-ին, ժամը 14.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Մանվել Մ.-ին: