
Բնակարանաշինությունն ի վերջո մեկնարկելու՞ է, թե՝ ոչ (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Շիրակ կենտրոն ՀԿ նախագահ Վահան Թումասյանն իր հերթական նամակն է ուղարկել երկրի բարձրագույն իշխանություններին կապված Գյումրիում բնակարանաշինության 3-րդ ծրագրի մեկնարկի ժամկետների հետ: 2014 թվականի սեպտեմբեր ամիսը նշվում է այն վերջնաժամկետը երբ Մուշ-2 թաղամասում ևս 430 բնակարան է շահագործման հանձնվելու: Նախատեսված շինհրապարակում դեռևս լռություն է, այդ նպատակով էլ Շիրակ կենտրոնն ակնկալում է ստանալ 1 հարցի պատասխան. երբ են այնտեղ սկսվելու շինաշխատանքները: