
«ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց Volkswagen-ը բախվել է Ford-ին. կա 3 վիրավոր. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, Կիևյան փողոցում «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց Volkswagen մակնիշի 99 VO 996 համարանիշի ավտոմեքենան բախվել է Ford մակնիշի 34 ML 954 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: