
Զապը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բժշկի հսկողության տակ է. փաստաբան. news.am

Քրեական հեղինակություն Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, որը հոկտեմբերի 31-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի կողմից կալանավորվել էր, այս պահին գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ բժիշկների հսկողության ներքո եւ բուժում է ստանում: Այս մասին NEWS.am-ին ասաց մեղադրյալի փաստաբան Վահագն Մարտիրոսյանը:
Կայքի հարցին, թե եթե Զապն առողջական խնդիրներ ունի, ինչու չի տեղափոխվում «Դատապարտյալների հիվանդանոց», փաստաբանը պատասխանեց. «Էրեբունի» բժշկական կենտրոնից վերցված՝ իմ պաշտպանյալի բժշկական փաստաթղթերը գտնվում են ՔԿՀ-ի ղեկավարության ձեռքում: Սովորաբար եթե առկա են կալանավորվածի վերաբերյալ նման տվյալներ, որոնց համար անհրաժեշտություն կա՝ տեղափոխելու «Դատապարտյալների հիվանդանոց», ուրեմն կտեղափոխվի: Այս դեպքում ըստ երեւույթին, ՔԿՀ պետը որոշել է, որ անհրաժեշտություն չկա»:
Մանրամասներն՝ այստեղ