Բաժիններ՝

Պետությունը արհեստականորեն կռիվ է ստեղծում՝ փոքրի, միջինի ու մեծի միջև. Գ. Իսագուլյան (տեսանյութ)

ՀասԱրակության մեջ ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ ցանկացած կատարված քայլ առաջին հերթին սվիններով է ընդունվում: Խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ ստեղծվածաղմուկի մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Նա նկատեց, որ ՀՀ-ում կա երկու հարկային ռեժիմ՝ ավելացված արժեքի հարկի դաշտում աշխատող սովորական ռեժիմը, և մյուսը, որը հիմնականում միտված է փոքր և միջին բիզնեսի տնտեսվարման վիճակները ավելի պարզեցնելուն, ավելի դյուրին դարձնելուն՝ շրջանառության հարկի դաշտն է.

«Այդ շրջանառության հարկի տակ մենք ֆիքսել ենք բավականին լուրջ շեմ, որովհետև միջազագային պրակտիկայում դա անհամեմատ ավելի ցածր է: Մի ժամանակ դա 5 %-ի մոտ էր, հետո ընդհանրապես դարձրեցին 3.5 %: Հիմա պետությունը հայտարարեց հետևյալը,  որ՝ այդ 3.5 % շրջանառության հարկ տվող անձնավորությունները մեզ՝ որպես հարկային սուբյեկտներ, հետաքրքիր չեն: Մենք չենք ուզում իրենցից այդ գումարները գանձել: Մենք անգամ պատրասատ ենք զրոյացնելու, որովհետև նրանց մասնաբաժինը պետական բյուջեի մուտքերի մեջ շատ չնչին է:

Պարզապես մի բան ենք մենք խնդրում, որպեսզի ես կարողանամ քո շրջանառությունը ֆիքսել, ինձ ցույց տուր՝ ապրանքդ որտեղից ես ձեռք բերել: Ընդամենը սրա մասին է խոսքը»:

Կարդացեք նաև

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսգուլյանի դիտարկմամբ՝ Վ. Այվազյանի նկարագրածն իդեալական պատկերը է, բայց ինքը չի հասկանում, թե այդ դեպքում՝ ինչո՞ւ են կոնկրետ մարդիկ, ովքեր զբաղվում են բիզնեսի այդ տեսակով, հակադրվում. «Ինձ համար դա տարօրինակ է: Ընդ որում՝ ոչ թե քաղաքական կուսակցություններն են բողոքում, այլ կոնկրետ գործունեությամբ զբաղվող մարդիկ: Ուրեմն՝ ինչ-որ բան այն չէ: Այդ մարդկանց հետ, որ խոսում ես՝ ասում են՝ երբ գնում ենք մեծածախ առևտրի կենտրոն, մեզ թուղթ չեն տալիս: Ստացվում է՝ այս խեղճ մարդիկ պետք է գնան այն մեծածախի դուռը, սկսեն աղաչել, որ թուղթ տա, նա էլ չի տալիս: Պետությունը արհեստականորեն ստեղծում է կռիվ փոքրի, միջինի ու մեծի միջև: Այսինքն՝ առաջացնում է դասակարգեր: Այս խեղճին ասում է՝ գնա դու իմ փոխարեն նրանից թուղթ վերցրու, նա էլ թուղթը չի տա, դուք թշնամացեք, ինչ ուզում եք՝ արեք»:

Ըստ՝ Գ.Իսագուլյանի՝ մենք ապրում ենք մի պետության մեջ, որտեղ ամեն ինչ հասկանալի է. «Մեծն էլ ասում է՝ «այ ցավդ տանեմ, չինովնիկը իմ գրպանից լևի փող է տանում»: Ինքը պարտավոր է մաքսայինին տալ, հարկայինին տալ… Այն մարդն ասում է՝ «եթե ես դրանից հետո էլ ամբողջ ներկրած ապրանքս ցույց տամ, ես ոչ մի շահ չեմ ունենա»:

Վ. Այվազյանը պարզաբանեց՝ ասելով՝ 58 հազար տնտեսվարողների թիվը 2 ամսվա ընթացքում դարձել է 67 հազար, տնտեսավարողի միակ գաղափարախոսությունը, ընդհանրապես, բիզնեսի միակ նպատակը շահույթի ստացումն է. «Էլ ուրիշ բան չկա: Ո՛չ գույն է հարցնում, ո՛չ սեռական պատկանելություն, ո՛չ հավատքի պատկանելություն:

Ինքը մտածում է՝ ոնց շահույթ ստանա: Այստեղ հարցն այն է, մարդը անցկացնում է իր ապրանքը, տեսնում է՝ 90 տոկոսը ինքը վճարել է սահմանի վրա, 10%-ը շրջանառության մեջ չի երևում: Այս շրջանառության հարկ վճարողն էլ չի ուզում իր շրջանառությունը ավել դառնա 58 միլիոնից ու ինքը չընկնի ավելացված արժեքի հարկի դաշում: Հիմա ստացվում է՝ 67 հազար տնտեսվարողից 40 հազարը ցույց են տալիս, որ իրենք իբր աշխատում են 5 միլիոնի շրջանառության տակ: Եթե դա բաժանում ենք 12 ամիսների, ստացվում է՝ 425 հազար, դա էլ բաժանենք 30 օրվա՝ դառնում է օրական 14 հազար դրամ: Այսինքն՝ 14 հազար դրամով այս մարդը իր ամբողջ առևտուրը կազմակերպում է: Լավագույն սցենարի դեպքում՝ ասենք, 30 % շահութաբերությամբ, այսինքն՝ 4000 դրամ ինքը եկամուտ է ունենում: Եթե ինքը 2 հոգի աշխատող պահի, կիսասոված են մնալու: Այսինքն՝ տալու է 60 հազար դրամ աշխատավարձ, եթե հանկարծ հոսանքին 10 հազար դրամ տվեց, ջրին էլ 5 հազար տվեց, այն երկուսը մնում են սոված: Ու դա ցույց է տալիս 40 հազար տնտեսվարող»:

Բանավեճի մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս