
Ադրբեջանի ՊՆ-ն պարգևատրել է հայկական ուղղաթիռը խոցած սպային

Ադրբեջանական զինուժի ժամկետային զինծառայող Իլքին Մուրադովը հայկական ուղղաթիռը խոցելու համար Ադրեբջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից պարգևատրվել է III աստիճանի մեդալով՝ մարտական ծառայության ընթացքում աչքի ընկնելու համար։ Ինչպես գրում է Apa.az-ը, նա ստացել է նաև արժեքավոր նվեր։
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: