
Ոստիկանները հայտնաբերեցին պատժի կրումից խուսափողին

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` նոյեմբերի 11-ին, ժամը 12:50-ին, բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Վարուժան Բ.-ն, որը 2014 թ. նոյեմբերի 8-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 186.1 հոդվածի /գույքի պահպանության պարտականություններն անփույթ կամ անբարեխիղճ կատարելը/ մեղադրանքով նշանակված պատժի կրումից խուսափելու համար:
ՀՀ ոստիկանություն