Ուղղաթիռի խոցման միջադեպի հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ լուրջ մտահոգություն հայտնելով շփման գծի մոտ ուղղաթիռի խոցման կապակցությամբ:

«Մենք ցավում ենք մարդկային զոհերի համար եւ մեր ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին:
Համանախագահները խորապես անհանգստացած են այս ողբերգական միջադեպը ծնող իրադարձություններով, որն առաջինն է հրադադարի հաստատումից ի վեր: Մենք խստորեն կոչ ենք անում կողմերին՝ ձեռնպահ մնալ շփման գծում լարվածության սրման քայլերից: Տարածաշրջանը չի կարող թույլ տալ բռնության եւս մեկ փուլ, ինչին մենք ականատես դարձանք այս ամռանը: Այսօրվա իրադարաձությունները մեզ հիշեցնում են ղարաբաղյան հակամարտության անկանխատեսելության եւ երկարատեւ կարգավորմանն ուղղված ջանքերի ինտենսիվացման կարեւորության մասին: Մենք պատրաստ ենք աջակցել կողմերին ցանակացած եղանակով:

Մենք Հայաստսնի եւ Ադրբեջանի նախագահներին հիշեցնում ենք հրադադարի ռեժիմը պահպանելու իրենց պարտավորության մասին եւ կոչ ենք անում հարգել Սոչիում, Նյուպորտում եւ Փարիզում ձեռք բերված՝ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունները»,-մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս