
Դոլարը շարունակում է թանկանալ

Հայկական դրամը դանդաղ, բայց կայուն կերպով շարունակում է արժեզրկվել։ Այսօր՝ նոյեմբերի 12-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 415.10 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.02 %-ով կամ 0.10 դրամով։ Բորսայում այսօր վաճառվել է ընդհանուր առմամբ 6.7 միլիոն դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը 414 դրամ է, վաճառքինը՝ 417-417.5 դրամ։