Հանդիպում՝ էկոնոմիկայի նախարարությունում

Նոյեմբերի 12-ին Շուկայի վերահսկողության պետական տեսչությունում, տեսչության պետ Լևոն Խալիկյանի ղեկավարությամբ, տեղի ունեցավ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եռամսյակը մեկ կազմակերպվող հերթական հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցում էին «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը, «Սպառողների ազգային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Մելիտա Հակոբյանը, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը, «Մարդու իրավունքների պաշտպանության իրավագետ սերունդ» ՀԿ-ի նախագահ Հայրենուհի Գևորգյանը և Շուկայի վերահսկողության պետական տեսչության ղեկավար կազմը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը ողջունելով հանդիպման մասնակիցներին` շնորհակալություն հայտնեց ակտիվ համագործակցության համար` նշելով, որ վերջիններիս կողմից ներկայացված բոլոր առաջարկները միշտ գտնվում են տեսչության ուշադրության կենտրոնում:

Շուկայի վերահսկողության պետական տեսչության աշխատակիցները տեղեկատվություն ներկայացրեցին նախորդ հանդիպումից հետո հասարակական կազմակերպությունների կողմից իրենց հանձնված դիմում-բողոքներին տրված ընթացքի և կատարված աշխատանքի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հասարակական կազմակերպությունների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները և առանձնացվեցին վերջիններիս կարծիքով առավել ուշադրության արժանի ոլորտները /մասնավորապես կենցաղային իրեր, լամպեր, կոշիկ, կոսմետիկա, լվացող մաքրող միջոցներ և այլն/:

Լ.Խալիկյանը նշեց, որ մինչև տարեվերջ կանցկացվի ևս մեկ նմանատիպ հանդիպում, կամփոփվեն բոլոր առաջարկները և կընտրվեն այն ոլորտները, որոնք կներառվեն Շուկայի վերահսկողության պետական տեսչության 2015թ.-ի ստուգումների ծրագրում:

Տեսանյութեր

Լրահոս