Բաժիններ՝

«Ծնկաչոք հրադադար եք մուրալու, բայց այս անգամ արդեն մարտերն ընթանալիս կլինեն Բաքվում». Մանվել Գրիգորյանը՝ Ադրբեջանին. tert.am

Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը իր ցավակցությունն է հայտնել Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռ խոցելու դեպքի առթիվ: «Վշտակցելով Ադրբեջանի այս աննախադեպ սադրանքին զոհ գնացած քաջ հայորդիների հարազատներին, մեր ժողովրդին, ՀՀ և Արցախի նախագահներին և պաշտպանության նախարարներին` միաժամանակ համոզված եմ, որ մեր հերոս տղաների հոգիները պատվավոր տեղ են գտնելու դրախտում, իսկ նրանց օրինակով դաստիարակվելու են սերունդներ»,- Tert.am-ին ասել է նա:

Նաև նշել է, որ ԵԿՄ-ն զգուշացնում է Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությանը, որ անվերջ ու անսպառ չէ մեր համբերությունը: «Հավատացած եղեք, որ եթե մեզ փորձեք պատերազմ պարտադրել, եթե ձգտեք նմանօրինակ սադրանքներ հրահրել, խստորեն պատժվելու եք, դարձյալ, ինչպես 1994թ. մայիսին, ծնկաչոք հրադադար եք մուրալու, բայց այս անգամ արդեն մարտերն ընթանալիս կլինեն Բաքվում»,- ասել է նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս