Նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչն այսօր Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում դիտել են Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Սերբիա խաղը:
Բեռնար Շալանդի թիմը խաղում էր առանց Յուրա Մովսիսյանի, Հենրիխ Մխիթարյանի, Արաս Օզբիլիսի եւ Գեւորգ Ղազարյանի:
Արդվու հիմնական դպրոցում 21 աշխատող կա, 15 աշակերտ: Մոտակա տարիներին այդ թվի աճի հեռանկար էլ չկա։
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո մինչեւ 2015թ. ավարտը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում կներկայացվի երեք անդամով՝ մեկ ձայնի իրավունքով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ երեկ՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 21.10-ին, Երևանի Ամիրյան փողոցում գտնվող մի սրճարանից Արմեն Չիչյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել:
Հոկտեմբերի 6-10-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 76,652,898 դոլար 409.64 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 84,938,789 ԱՄՆ դոլար 410.97 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Շատ ընտանիքներ հազիվ են գոյատեւում եւ չեն կարող նման ծախսեր անել: Այդ գյուղերում մեկ խորանարդ մետր վառելափայտի շուկայական գինը 12 հազար դրամ է:
«Եթե Դուք ուզում եք հասկանալ, թե ինչ առաջարկ է դա, պետք է ուսումնասիրել Լևոն Տեր-Պետրոսյանի բոլոր հանրահավաքներում արած առաջարկները և գնանք տարիներ հետ: Դուք հիշում եք՝ 2009-ին, 2010-ին, 2011-ին նույն առաջարկները հնչեցվում էին՝ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Այդ ժամանակ բոլոր հայտարարությունները գոնե ես գնահատում էի որպես հերթական ընտրություններին նախապատրաստվելու քարոզչական տեխնոլոգիա: Նույն գնահատականն ունեմ հիմա հիշյալ առաջարկություններին»,- ասում է Սամվել Նիկոյանը:
Սովետական համակարգում երեք սկզբունք կար՝ մի հավատա, մի վախեցիր եւ մի խնդրիր։ Դա ճիշտ չէ, հակառակը՝ պետք է հավատալ երազանքին, պետք է հավատալ, որ ամեն ինչ հնարավոր է, պետք է հավատալ, որ դու կարող ես փոխել աշխարհը, պետք է հավատալ այն ամենին, ինչը քո ուժերի սահմանում է։
Հոկտեմբերի 10-ին, ժամը 21.30-ին, «Մերսեդես Բենց E320» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հովսեփ Էմինի փողոցում գտնվող բենզալցակայանի հետնամասում վրաերթի է ենթարկել 1956 թ ծնված Սամվել Ու.-ին:
Այսօր «Շիրակ կենտրոնում» տեղի ունեցավ համատեղ երիտասարդական, բարեգործական հերթական ձեռնարկը:
«Սկզբից ուլտիմատումներով է խոսում, պահանջներ է դնում, հետո պահանջները փոխվեցին առաջարկության, հիմա էլ ասում են՝ դուք առաջարկություն արեք: Մենք բազմիցս ասել ենք՝ եթե կա խնդիր, եթե կա քննարկելու հարց, մենք պատրաստ ենք քննարկելու: Էս մարդիկ լրիվ ուրիշ բան են ուզում, ասում են՝ մենք իշխանություն ենք ուզում, որևէ քննարկում չենք ուզում, մենք ենք ուզում լինել իշխանություն: Գիտեն, որ ընտրություններով չեն անցնի, առանց ընտրության, առանց որևէ բանի իշխանություն են ուզում»:
Լոֆանտից ստացված պատրաստուկներն ամրացնելով օրգանիզմի դիմադրողականությունը` վերականգնում են ուժերը նյարդային խանգարումներից և ինսուլտից հետո, կարգավորում են ճնշումը, նվազեցնում են կախվածությունը եղանակի տատանումներից։
Հանձնաժողովից նաեւ հայտնել են, որ Հայաստանը մինչեւ 2022 թվականը մի շարք ապրանքատեսակների նկատմամբ (այդ թվում՝ միս եւ մսամթերք) կարող է ԵՏՄ դրույքաչափերից տարբերվող մաքսատուրքեր կիրառել:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թումանյան փողոցի թիվ 37 շենքի բակում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի:
«Մի բանկում բացարձակապես տեղյակ չէին` ինչի համար էի ես գնացել: Ես, ինչպես հասկացա, հանրապետությունում առաջին մարդն եմ, որ որոշել է իր կամքով ֆոնդ ընտրել: Որքան մարդու հարցրեցի, ասում են` «չէ, ես չեմ էլ ընտրելու ֆոնդ, ես դա համարում եմ անիմաստ, էս գումարները կորած եմ համարում»: Այսինքն` նույնիսկ շատ քիչ մարդիկ կան, որոնց կարող ես հարցնել, թե ինչպես է ինքն ընտրել կուտակային կենսաթոշակային հիմնադրամ»:
«Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնական խնդիրը` անձնական և քաղաքական, այն է, որ նա իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում արհամարհանքով է վերաբերվել սեփական ժողովրդին և շարունակում է դա անել: Նա չի կարող թաքցնել, և անգամ երեկ մարդկանցից մեկի մասին ասաց` «զսպեք դրան»: Դա շատ բան է ասում իր աշխարհայացքի կամ արժեհամակարգի մասին»,- կարծում է hասարակական-քաղաքական գործիչ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
Ադրբեջանցի գեներալի աշխատասենյակում ենթասպա կոչումով, զինվորական համազգեստով մի տղամարդ հայերեն լեզվով հայ զինծառայողին հարցուփորձ է արել։ Համոզվելով, որ իրականում մոլորվելու հետևանքով է հայտնվել նրանց տարածքում՝ Ինջիղուլյանին, նախապես կապած աչքերով, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով տարել են հակառակորդի մարտական դիտակետերից մեկը և առաջարկել ցույց տալ, թե որտեղով է անցել, սակայն ինքը ոչինչ չի հայտնել, քանի որ անցնելու պահին մութ էր և ոչինչ չի տեսել:
Ո՞վ էր Ռոբերտ Քոչարյանի կամ ՕԵԿ-ի մասին հարց տվել: Այդ ի՞նքն է որոշում կամ ինչի՞ է դա ասում Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Ժ. Սաադեն ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ, ինչի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
«Իշխանությունները միշտ էլ պատրաստ են երկխոսության ցանկացած հարցով, բայց ոչ այնպիսի հարցերի շուրջ, որոնք տրամաբանության շրջանակներից դուրս են»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 10-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը, որ երկխոսության և փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից:
Հոկտեմբերի 11-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հերոսաբար քայլում ենք դեպի ԵՏՄ` մտնելով մի տարածք, որը լավագույն դեպքում դեռ 2 տարի զրոյական աճ է ունենալու։
Մենք չենք պատրաստում որևէ մեկի հետ մրցակցել բնական պաշարների և սեփական երկրի ընդերքի շահագործմամբ: Ընդերքի անդառնալի մաշումը որևէ տեղ անվերջ լինել չի կարող՝ դրա հնարավորությունները սահմանափակ են: Մեր ընտրած ճանապարհը այլ է. մենք հետևողականորեն զարգացնելու ենք մարդկային կապիտալը՝ օգտվելով մարդու ստեղծագործական բոլոր հնարավորություններից:
Տեսախցիկն արձանագրել է տարադրամ փոխանակելիս ձեռքի ճկուն հնարքով գումար հափշտակողին:
Լոգարանում տանտիրուհու արնաշաղախ դին էր:
Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը հայտնեց, որ Կարեն Պետրոսյանի հայրը ճանաչել է որդու դիակը:
ԵԱՏՄ-ին միանալու առումով կարելի է ասել, որ Հայաստանի իշխանություններն ու խորհրդարանում տեղեր ունեցող ոչ-իշխանական ուժերի հիմնական մասը կաշխատեն ամեն ինչ անել Ռուսաստանին չգրգռելու համար:
Գողին բռնեցին գեղեցկության սրահից դուրս գալիս՝ գողոնը ձեռքին: