Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսատուրքերի գումարի 1,13 տոկոսը
Հայաստանը կստանա Եվրասիական տնտեսական միության տարածք ներկրվող ապրանքների համար գանձվող մաքսատուրքերի գումարի 1,13%-ը: Gazeta.ru-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից:
Համապատասխան դրույթն ամրագրվել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրում: Սրա հետ կապված՝ Բելառուսի մասը 4,7-ից դառնում է 4,65%, Ղազախստանինը՝ 7,3 –ից՝ 7,25%, իսկ Ռուսաստանինը՝ 88 -ից՝ 86,97%:
Հանձնաժողովից նաեւ հայտնել են, որ Հայաստանը մինչեւ 2022 թվականը մի շարք ապրանքատեսակների նկատմամբ (այդ թվում՝ միս եւ մսամթերք) կարող է ԵՏՄ դրույքաչափերից տարբերվող մաքսատուրքեր կիրառել: